
Սեուլում հիասթափված են Կիմ Չեն Ունի և Թրամփի հանդիպման արդյունքից

Կորեայի Հանրապետությունը հիասթափված է Վիետնամում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների գագաթնաժողովի ելքից: Այդ մասին ասված է երկրի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Կիմ Ույ Գյոմի՝ փետրվարի 28-ին Սեուլում տարածված հայտարարության մեջ:
«Մենք հիասթափված ենք այն բանից, որ նախագահ Թրամփը եւ նախագահ Կիմ Չեն Ունը չկարողացան հասնել համաձայնության»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ հայտարարության մեջ ասվում է, որ, չնայած դրան, կողմերն, այնուամենայնիվ, կարողացան ավելի մեծ առաջընթացի հասնել, քան ավելի վաղ:
«Երկու ղեկավարները կայացած հանդիպման ընթացքում կարողացան ընդլայնել փոխըմբռնումը, ավելի խորը հասկանալ միմյանց դիրքորոշումները,-ասված է հաղորդագրության մեջ:- Երկխոսությանը նախագահ Թրամփի հանձնառությունը եւ նրա լավատեսությունը թույլ են տալիս հուսալ, որ բարձրն մակարդակի բանակցությունները շարունակվելու են»:
Կիմ Ույ Գյոմը նաեւ հավաստիացրել է, որ Կորեայի Հանրապետության կառավարությունը «բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի աջակցի ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ երկխոսության ծավալմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: