Բաժիններ՝

Թրամփը և Կիմ Չեն Ունը համաձայնության չհասան գագաթնաժողովում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը չկարողացան համաձայնության հասնել Հանոյի գագաթնաժողովում: Այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

«Այս անգամ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, բայց երկրների ղեկավարների թիմերը պլանավորում են շարունակել հանդիպումները հետագայում»,- նշվում է հրապարակված փաստաթղթում:

Ինչպես Հանոյից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, փետրվարի 28-ին Թրամփը եւ Կիմ Չեն Ունը պլանավորված ժամանակից շուտ են հեռացել գագաթնաժողովի անցկացման վայրից՝ Sofitel Legend Metropole հյուրանոցից:

Պաշտոնական գրաֆիկի համաձայն, որն ավելի վաղ հրապարակել է Սպիտակ տունը, երկու երկրների ղեկավարները ընդլայնված կազմով բանակցություններից հետո պետք է հանդիպեին աշխատանքայն ճաշկերույթին, իսկ այնուհետեւ մասնակցեին փաստաթղթերի ստորագրմանը:

Դրանից հետո տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) Թրամփը պետք է մամուլի ասուլիս տար իր հյուրանոցում: Մինչդեռ աշխատանքային ճաշկերույթը չեղարկվել է, իսկ մամուլի ասուլիսը նշանակվել է տեղական ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս