ԱՄՆ 9-րդ օկրուգի վերաքննիչ դատարանը մերժել է երկրի արդարադատության նախարարության հայցը՝ չեղարկել դատական որոշումը, որը սահմանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանագրի կասեցումը, որը 90 օրով արգելում էր մուսուլմանական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ասվում է դատաչանի կայքում հրապարակված փաստաթղթում:
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը «անպատասխանատու» ու «սադրիչ» է որակել Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հայտարարությունները՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Թուրքիայի հասցեին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Լատվիայի և Ռուսաստանի սահմանին 23 կմ-անոց պատնեշ է տեղադրվել անօրինական ներգաղթյալների մուտքը կասեցնելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմից հայտարարել են, որ մտադիր են համագործակցել Ռուսաստանի, Ուկրաինայի ու այլ շահագրգիռ երկրների հետ, որպեսզի ուկրաինական սահմանին խաղաղությունը վերականգնվի, հայտնել է Սպիտակ տունը ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հեռախոսազրույցի արդյունքներով:
Ստամբուլի հայկական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Մասիս Կարանը կմասնակցի NASA-ի տիեզերագնացների նախապատրաստման ծրագրին:
Ռուսական պարենային էմբարգոն եվրոպացի արտադրողների նկատմամբ եղել է հայելային և ազնիվ միջոցառում, չէր կարելի թույլատրել անբարեխիղճ մրցակցություն ԵՄ արտադրողների կողմից Բրյուսելի կողմից պատժամիջոցներ սահմանելիս, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ իր վարչակազմը կհաղթի իր միգրացիոն հրամանագրի օրինականության վերաբերյալ վեճում, որը խստացնում է միգրացիայի պայմանները:
Եվրամիությունը պլանավորում է մարտին երկարաձգել ռուսաստանցիների դեմ պատժամիջոցները, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Բրյուսելում իր աղբյուրներին:
Այսօր միլիոնավոր մարդիկ հետևելու են սպորտային աշխարհիկարևորագույն իրադարձություններից մեկին՝ «Super Bowl»-ին, որը ամերիկյան ազգային ֆուտբոլի լիգայի որոշիչ խաղն է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որը վերաբերում էր 7 մահմեդական երկրից ներգաղթյալների մուտքը ժամանակավորապես արգելելուն, կառնչվի միայն աշխարհի մահմեդականների 12%-ին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի Իտալիայում կայանալիք G7 գագաթաժողովին, հայտարարել է Սպիտակ տունը Թրամփի և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջոնտիլոնիի հեռխոսազրույցի արդյունքով:
Դուբայի իշխանությունները փետրվարի 5-ն առանց ավտոմեքենաների օր են հայտարարել:
«Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում աղմկահարույց խնդիրներ ստեղծելը Լուկաշենկոյի քաղաքական ոճն է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով ռուս-բելառուսական էներգետիկ լարվածությանը:
«ԵՏՄ ոչ մի անդամ երկիր, այդ թվում` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, չեն անցնի այդ կարմիր գիծը, քանի որ դա դեմարշ կլինի Ռուսաստանի հանդեպ, որը նա չի ների, ոչ մեկը դրան պատրաստ չէ և չի ցանկանում նման սցենար, քանի որ, այնուամենայնիվ, կան շահեր»։
Ազգային աղոթքի նախաճաշը ամենամյա մի միջոցառում է, որի ժամանակ նախագահները գովաբանում են կրոնը և եղբայրությունը աշխարհի շուրջ տարբեր երկրների կրոնական, քաղաքական, հասարակական և բիզնեսի ոլորտի առաջնորդների հետ: Նախագահ Թրամփը այս առիթը օգտագործել է իր հյուրերին հիշեցնելու՝ թե 2015 թվականին իր լքած հեռուստատեսային շոուում ինչ մեծ հաջողության էր հասել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ծիծաղելի» է անվանել դաշնային դատավորի որոշումը՝ համաձայն որի ժամանակավորապես կասեցվում է յոթ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ իր հրամանագիրը:
Իտալական Ալպերում հայտնաբերվել են ձնահոսքի տակ մնացած երկու լեռնագնացների: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Իտալիայի ալպիական փրկարարական ծառայության ղեկավարը:
Հրապարակում հավաքված խմբի վրա ուշադրություն են դարձրել անցորդները, ովքեր անհապաղ զանգահարել են ոստիկանություն:
ՌԴ-ի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը երկու շաբաթվա ընթացքում մտադիր է արգելել Եվրոպայի մի շարք երկրներից թռչնամսի և հավկիթի ներկրումը՝ թռչնագրիպի բռնկման պատճառով: Այս մասին հայտնել է ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Մելանոն, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Աշխարհը պետք է ծափահարի, երբ ձերբակալվածին/գերի ընկածին վերաբերվում են հարգանքով/արժանապատվորեն: Կարծում եմ, որ պետք է փոխադարձ լինի»,- գրել է դիվանագետը:
ԵԱՀԿ գործող նախագահը Քիշնև այցելությունից հետո մտադիր է լինել նաև Մերձդնեստրի մայրաքաղաք Տիրասպոլում:
Ուկրաինայում` Լվովի օդանավակայանում, սահմանապահների կողմից ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի:
Վլադիմիր Ժիրինովսկին վերընտրվել է Ռուսաստանի լիբերալդեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնում` 4 տարի ժամկետով:
ԱՄՆ-ի մաքսային սահմանապահ ծառայությունն ավիաընկերություններին հայտնել է մուսուլմանական 7 արգելված երկրներից ԱՄՆ մուտք գործելու հնարավորության մասին:
Թուրքական 6 ռազմական ինքնաթիռներ փետրվարի 1ին 138 անգամ խախտել են թուրքհունական օդային սահմանը և տաս անգամ պտույտ կատարել հունական Իմիա և Կալոլիմնոս կղզիների վրա:
Ինդոնեզիայի արևելքում նավաբեկության հետևանքով 10 մարդ է մահացել:
Թայվանում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է երկթագծի կամրջի հենասյանը: Բախման հետևանքով տուժել է 8 մարդ:
ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Վինսենթ Վիոլան որոշել է հետ կանչել իր թեկնածությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հանգստյան օրերին հեռախոսազրույցներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Նոր Զելանդիայի վարչապետ Բիլ Ինգլիշի հետ:
73 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Տարատորկինը: