ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 6 ամսական բնակչուհին ամենափոքր տարիքի մարզիկն է դարձել, որն զբաղվում է ջրադահուկային սպորտով: Ռեկորդի տեսագրությունը հրապարակել է ABC News հեռուստաալիքը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին անվանական ատրճանակ է նվիրել Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական կապերի ամրապնդման հարցում ունեցած ավանդի համար, հայտնում է TASS-ը:
F-18 ռազմական ինքնաթիռների երկու օդաչուները փրկվել են: Ինչպես գրում է ria.ru-ն, տեղեկությունը հաստատել է Պենտագոնի երկայացուցիչ Պիտեր Կուկը:
Հյուսիսային Կարոլինայում երկու ռազմական F-18 ինքնաթիռ են բախվել երկնքում:
2014 թվականին Անգլիայում եւ Ուելսում 130 ուսանողներ, որոնք սովորում էին բուհերի ցերեկային բաժանմունքներում, իրենց կյանքին վերջ են տվել ինքնասպանությամբ: Դրա հետ մեկտեղ ճշտվում է, որ կյանքի հետ իրենց հաշիվները մաքրել են 97 պատանիներ եւ 33 աղջիկներ:
«Ղարաբաղյան հակամարտությունը կմնա «եռացող» վիճակում՝ պարբերաբար հրադադարի խախտումներով և հանկարծակի զոհերով, չնայած լայնածավալ ռազմական գորողությունների բռնկման հնարավորություններն այս անգամ քիչ են»։
Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777-ը, որը Ստամբուլից ուղևորվում էր Լոնդոն, արտակարգ վայրէջք է կատարել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ինքնաթիռում հայտնաբերված կասկածելի իրի պատճառով, հայտնում է Associated Press-ը:
«Հայաստանը պետք է հստակ պատկերացնի, թե մինչև որ սահմանն է պատրաստ ԵՏՄ-ում ինտեգրվել, և ըստ դրա որոշի ԵՄ-ի հետ իր հարաբերությունների շրջանակը»,- նշեց Բորիս Նավասարդյանը:
Ֆրանսիացի ուժայինները Փարիզում անցկացնում են հակաահաբեկչական օպերացիա, հայտնում է BFMTV-ն:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները։
Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 26-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Փախստականների եւ միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բոչեկի հետ:
Ռուսաստանն անում է անհրաժեշտ ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:
Ռուսաստանը կխնդրի Թուրքիային ցուցաբերել իրավական օգնություն՝ հետաքննելու Սիրիայում սպանված ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության հանգամանքները, ում ինքնաթիռը խոցվել էր թուրքական կործանիչների կողմից:
Ուկրաինան փակել է Ադրբեջանի իշխանամետ ԶԼՄ-ների 11 ներկայացուցիչների մուտքը երկիր, որոնք այցելել են Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ:
«Սա Հայաստանն է, այն որդիների հայրենիքը, ովքեր կարողացել են պայքարել, երբ փորձ են արել իրենց սավանով պատել: Այդ որդիները լույս են սփռել աշխարհում: Մենք ստեղծել ենք այս ֆիլմը պատմության դասերը վերականգնելու համար: Արդարությունը չվերականգնելն ամոթի բիծ է մարդկության վրա: Թույլ տվեք խոնարհվել ձեր մեծ պատմության առջև»,-ասաց Մոհամեդ Հանաֆի Նասրը:
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին արգելվել է մուտք գործել Ուկրաինա, հայտնում է «112 Ուկրաինան»՝ հղում կատարելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:
«Ես կարծում եմ, որ որքան մարդիկ ավելի շատ իրազեկ լինեն Արցախի պատմության մասին, այնքան աշխարհն ավելի շատ կըմբռնի հայկական պատմական ներկայությունն Արցախում: Հուսով եմ, որ սա հիմք կծառայի խաղաղություն հաստատողների համար Ղարաբաղի հարցին ճիշտ դիվանագիտական լուծում տալու հարցում»,- ասաց նա:
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավոր Շիրակ Թորոսյանը խոսեց Վրաստանի հայկական դպրոցների վիճակի մասին, որ արագացված «վրացականացվում են», հիշեցրեց ապրիլի 24-ի տհաճ միջադեպը դեսպանի հետ կապված և հետաքրքրվեց, թե արդյոք այս հարցերը հայ-վրացական օրակարգո՞ւմ են, թե՞ ոչ, ինչպիսին է վրացական արձագանքը:
«Դուք ի՞նչ եք առաջարկում, մենք էլ խփեի՞նք երկու ինքնաթիռ»,- տարակուսեց Նալբանդյանը:
«Մեծ յոթնյակի» (G7) երկրները սկսել են իրենց ամենամյա հանդիպումը, որն այս անգամ անցկացվում է Ճապոնիայի Միե պրոֆեկտուրայի Իսե-Սիմա շրջանում՝ Տոկիոյից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա, հայտնում է RIA Novosti-ն:
«Յոթնյակի» գագաթնաժողովի կազմակերպիչների խոսքով՝ Ճապոնիայի վարչապետը պարզաբանել է, որ այդ ավտոմեքենաներն ապագայում թույլ կտան ճանապարհներին կրճատել վթարների թիվը եւ տարեց մարդկանց համար ավելի անվտանգ կդարձնեն վարելը:
«Ե՛վ բարեգործը, և՛ մեկենասը մարդիկ են, որոնք որոշում են կայացնում, որ իրենց գործունեության մի մասն ուղղվելու է ոչ միայն հավելյալ եկամուտներ ստանալուն, այլև ցանկանում են իրենց շուրջ եղած աշխարհն ավելի լավը դարձնել: Դա այն պատճառով չէ, որ դա ճիշտ է, էմոցիոնալ է, այլ, որ ռազմավարական առումով կարևոր է աշխարհի հետագա կայունության համար»:
Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցում է ԵԽ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ հանձնաժողովի՝ եվրոպական երկրների Օմբուդսմենների մասնակցությամբ հատուկ համաժողովին:
Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրներից մեկը ԱՄՆ-ի վաղեմի աջակից Վրաստանն է: Այն այժմ դժվար փոփոխությունների միջով է անցնում և կասեի, որ հետխորհրդային միության երկրներից այժմ ամենաազատն է: Հայաստանում և Ադրբեջանում անկայունությունը ազդում է Վրաստանում ներդրումների չափի և երկրում էներգիայի ու ֆիզիկական անվտանգության վրա:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին և առևտրային խորհրդատու Իգոր Զինովևին:
ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ, գեներալ Բեն Հոջեսը ժամանել է Ադրբեջան, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Բաքվում ԱՄՆ դեսպանությանը:
UWC Dilijan College-ը դարձել է համաշխարհային զարգացման նախագծերի «FIABCI World Prix d’Excellence Awards 2016» մրցույթի արծաթե մեդալակիր: Քոլեջը կառուցվել է RD Group ներդրումային-կառուցապատող հոլդինգի կ
Լեռնային Ղարաբաղում հակամարտության ողջ երկայնքում գրանցված ապրիլյան էսկալացիան լուրջ անհանգստություն է հարուցում: Այս մասին The Business Year ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը:
Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում (Բեռլին) ուսանող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի (Լոնդոն), Արման Բալայանի եւ Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին: