Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը դեկտեմբերի 16-ին տվել է երկրի հարավում տուրիստական երթուղու ստեղծման ընդգրկուն նախագծի իրականացման մեկնարկը։
ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովն արձանագրում է, որ այսօրվա դրությամբ աշխարհում աննախադեպ լարվածություն է բորբոքվում:
Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե ճանաչի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը:
Կոլումբիայում առնվազն 13 մարդ է տուժել Կորդովա հյուսիսային նահանգի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Հերթական անգամ հազարավոր մարդիկ են լույս դեկտեմբերի 17-ի գիշերը Բուդապեշտի փողոցներ դուրս եկել ի նշան Վիկտոր Օրբանի կառավարության գործողությունների, մասնավորապես վերջերս հավանության արժանացած աշխատանքային օրենսդրության մի շարք դրույթների դեմ բողոքի:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշում է ծննդյան օրը: Դեկտեմբերի 17-ին լրացել է Հռոմի քահանայապետի 82 տարին։
Վերջերս Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Փարիզում խստացրել են Սուրբծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացումն անուղղելի վնաս կհասցնի Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականությանը:
Չպարզված հզոր պայթուցիկ սարք է գործի դրվել Հունաստանի մայրաքաղաքի արվարձանում գտնվող Skai մասնավոր հեռուստաալիքի շենքի մոտ, ոչ ոք չի տուժել:
Ֆրանսիայի իշխանություններն ուշադրության կառնեն քաղաքացիական նախաձեռնության հանրաքվեների անցկացման մասին՝ «դեղին բաճկոնավորների» շարժման պահանջը, որոնց ընթացքում կքննարկվեն պետական կարեւորության հարցեր:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 16-ին ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը։
«Ես կարծում եմ՝ կա որոշակի պլան, 5 շրջանի հանձնման պրոյեկտ կա։ Հասկանալի է նաև այն, որ դա կոմպրոմիսային պլան է։ Ադրբեջանը հրաժարվում է պատերազմից, Երևանի կոմպրոմիսը հստակ է, Բաքվի հնարավոր կոմպրոմիսների մասին կարելի է ենթադրություններ անել»։
Գրանադա Հիլզում անցկացվող ամենամյա Սուրբ Ծննդյան փառատոնի ընթացքում «Հպարտ Հայեր» խումբը արժանացել է ժյուրիի բարձր գնահատակին՝ հայկական մշակույթը լավագույնը ներկայացնելու համար։
Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ» շարժման մասնակիցների և ոստիկանության միջև:
Միք Մալվանեյը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: Նրան ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Դեղին բաճկոնավորներ»-ի շարժման ակտիվիստները պատրաստվում են նոր ցույցերի Ֆրանսիայի ամբողջ տարածքով:
Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, սակայն դեսպանատունը կշարունակի գործել Թել Ավիվում:
ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի խճուղում հարյուրավոր թղթադրամներ են թափվել ինկասատորների ավտոմեքենայից, ինչը մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ է առաջացրել:
Կոսովոյի բանակի ստեղծումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում է եւ հղի է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ:
Հարավային Կորեայի նախագահի աջակցման մակարդակը դարձյալ ընկել է՝ նվազագույն ցուցանիշն արձանագրելով նախագահական ժամկետի սկսվելուց վեր՝ 48, 1 տոկոս:
Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայում հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի բավարարել բրիտանացի պատգամավորների՝ Brexit-ի համաձայնագրին վերաբերող պահանջները եւ Եվրամիությունից անհրաժեշտ երաշխիքներ ստանալ Հյուսիսային Իռլանդիայի հարցի շուրջ:
Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառը վերսկսել է աշխատանքը քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից երկու օր անց:
ՉԺՀ-ի Պետխորհուրդը որոշում է ընդունել ԱՄՆ-ից ավտոմոբիլների եւ համալրող մասերի լրացուցիչ ներկրման մաքսերի սահմանումը սառեցնել մինչեւ 2019 թվականի մարտի 31-ը:
«Ի՞նչ են անում լրագրողները. Պուտինի հետ լեզվակռիվը հեռարձակում են ուղիղ եթերում, իսկ հետո գրում, թե Լուկաշենկոն ստիպված եղավ ներողություն խնդրել Պուտինից այն բանի համար, որ նրա հետ խոսակցության մեջ է մտել։ Աստված սիրեք, ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի դրա համար ներողություն խնդրել։ Մենք այնտեղ ներողություն խնդրել ենք… Ես Նիկոլից եմ ներողություն խնդրել, որ նրա վրա հարձակվել եմ տարբեր պատճառներով։ Պուտինը բոլորից է ներողություն խնդրել»։
Կոսովոյի խորհրդարանը հաստատել է լիարժեք բանակի կազմավորումն անվտանգության ուժերի հիման վրա:
ՀԱՊԿ գլխավոր արտուղարի շուրջ խնդիրը ոչ թե Բելառուսն է ստեղծել, այլ՝ Հայաստանը։ Այս մասին ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Երևանին առաջարկել է գնել բելառուսական «Պոլոնեզ» համալիրները, որոնք Մինսկը նաև մատակարարում է Բաքվին, սակայն Հայաստանը հրաժարվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (ԱՀՀ)՝ Ֆրանսիայի առաջատար արհմիություններից մեկը, անհրաժեշտ է համարում ավելացնել երկրում անցկացվող բողոքի ակցիաների թիվը:
Մարդատար «Բոինգ-737»-ը քթամասի վնասվածքներ է ստացել Մեքսիկայի Տիխուանայի օդանավակայանում վայրէջք կատարելիս: