Բաժիններ՝

Ամերիկացիների մեծ մասը համոզված է Թրամփի հաղթանակի հարցում 2020 թվականի ընտրություններում

ԱՄՆ-ի բնակիչների մեծ մասը կարծում է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրման կհասնի 2020 թվականի ընտրություններում, վկայում են հարցախույզի արդյունքները, որոնք հրապարակվել են հունիսի 5-ին։

Սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն, որը կատարվել է CNN հեռուստաալիքի համար, հարցման մասնակիցների 54 տոկոսը վստահություն է հայտնել, որ Թրամփը կհաղթի պետության ղեկավարի հաջորդ ընտրություններում: Հարցվածների 41 տոկոսը հակառակ կարծիքն ունի: Եվս 5 տոկոսը չի կարողացել պատասխանել այդ հարցին:

Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի դեկտեմբերի սկզբին հացման մասնակիցների կեսից փոքր-ինչ ավելին (51 տոկոս) համոզված էր, որ Թրամփը պարտություն կկրի 2020 թվականի ընտրություններում:

Մինչդեռ, հարցախույզը նաեւ ցույց է տալիս, որ պետության ղեկավարի պաշտոնում Թրամփի գործունեությանը ներկայումս հավանություն է տալիս ամերիկացիների 44 տոկոսը, իսկ հավանություն չի տալիս 49 տոկոսը: Հարցումը կատարվել է մայիսի 28-ից մինչեւ 31-ը, դրան մասնակցել է ավելի քան հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս