Բաժիններ՝

Իրանի գերագույն առաջնորդը ներում է շնորհել կամ կրճատել մոտ 700 դատապարտյալների բանտարկության ժամկետները

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին ներում է շնորհել կամ կրճատել 691 դատապարտյալների բանտարկության ժամկետները, հայտնում է Համենեիի կայքը։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին առաջարկ ե հղել Համենեին ներման կամ պատիժների մեղմման վերաբերյալ, որին երկրի ղեկավարը համաձայնություն է տվել Իդ ալ Ֆիթր (Ուրազա բայրամ) մուսուլմանական տոնի կապակցությամբ։

Իրանի Սահմանադրության 110-րդ հոդվածը գերագույն առաջնորդին իրավունք է տալիս ներում շնորհել կամ մեղմել դատապարտյալների պատժաչափերը դատական իշխանության ղեկավարի խորհրդով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս