
ԱՄՆ-ում շինարարական ամբարձիչն ընկել է բազմահարկ շենքի վրա. կան զոհեր

Դալլասում (ԱՄՆ-ի Տեխասի նահանգ) մեկ մարդ է զոհվել, եւս առնվազն վեցը տուժել են բազմահարկ բնակելի շենքի վրա աշտարակավոր ամբարձիչի ընկնելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է AP-ն:
Շինարարական աշխատանքների ժամանակ գործի դրված ամբարձիչն ընկել է սաստիկ քամու պատճառով: Այն ընկել է քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի համալիրի հինգհարկանի շենքի վրա: Տեղի օդերեւութաբանական կայանների տվյալներով՝ Դալլասում եւ հարեւան քաղաքներում վերջին ժամերին դիտվել են հուժկու փոթորիկներ եւ կարկուտ: Տրածաշրջանի ավելի քան 220 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, հաղորդել է Life-ը: