 
                        Եվրոպական հանձնաժողովը նախազգուշացրել է Թուրքիային
 
                                    Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (ECRI) նախազգուշացրել է Թուրքիային, որ Մարդուր իրավունքների և իրավահավասարության կազմակերպության անդամները չպետք է նշանակվեն իշխանությունների կողմից, այլ պետք է լինեն անկախ փորձագետներ։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Եվրախորհրդի ենթակայությամբ գործող հանձնաժողովը երկու տարի առաջ Թուրքիայի վերաբերյալ զեկույց էր հրապարակել, որտեղ մատնանշել էր այն խնդիրները, որոնք առկա են Թուրքիայում և ընդգծել դրանք վերացնելու անհրաժեշտությունը։
Սակայն հանձնաժողովն արձանագրել է, որ երկու տարի անց էլ այդ ուղղությամբ ոչինչ չի արվել և Թուրքիան չի կատարել իր պարտավորությունները, չի վերացրել զեկույցում նշված խնդիրները, բացթողումներն ու թերացումները։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        