Հունաստանի պաշտպանության նախարարը կոչ է արել Թուրքիային հարգել միջազգային իրավունքի նորմերը
Վաշինգտոնում ավարտվել են «Արդարություն Կիպրոսի համար» միջազգային համակարգող հանձնաժողովի (PSEKA) 35-րդ ընդհանուր ժողովի աշխատանքները։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Եզրափակիչ ընթրիքին հյուրընկալվել է նաև Հունաստանի պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսը։ Վերջինս իր ելույթում մտահոգություն է հայտնել Թուրքիայի՝ Կիպրոսին պատկանող հատուկ տնտեսական գոտու տարածքում հորատման աշխատանքներ իրականացնելու մտադրության առթիվ։
«Կոչ ենք անում Թուրքիային՝ հարգել ծովային տարածքներում Կիպրոսի իրավունքները և զերծ մնալ միջազգային իրավունքը խախտող ու տարածաշրջանային կայունությունն ու բարօրությունը խաթարող միակողմանի գործողություններից», – ասել է Հունաստանի պաշտպանության նախարարը։
Իսկ Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիո Ֆոտիսը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Կիպրոսում թուրքական զավթողականության ու օկուպացիայի 45-րդ տարին։ Նա հավելել է, որ այդ օկուպացիային վերջին շրջանում ավելացել էլ է ևս մեկ հիմնախնդիր՝ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտու դեմ ոտնձգությունները։
Հանձնակատարը ընդգծել է, որ թուրքական նավերի կողմից Կիպրոսին պատկանող ջրերում հորատման աշխատանքների իրականացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։