Բաժիններ՝

Քասըմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթում է 70,76 տոկոս ձայներով

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հաղթում է պետության ղեկավարի ընտրություններում: Այդ մասին հայտնել է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Պետրովը:

«Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հավաքել է ձայների 70,76 տոկոսը»,- հրապարակել է նա քվեարկության նախնական արդյունքները: Պետրովի տվյալներով՝ խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Դանիա Եսպաեւան ստացել է ընտրողների ձայների 5,2 տոկոսը, լրագրող եւ քաղաքական գործիչ Ամիրժան Կոսանովը՝ 16,2 տոկոսը: Տոկաեւը շնորհակալություն է հայտնել իր թիմին կատարած աշխատանքի համար, իսկ քաղաքացիներին՝ ցուցաբերած վստահության համար:

Նա նաեւ մեկնաբանել է կայացած քվեարկությունը, նշելով, որ երկրում քաղաքական մշակույթի մակարդակը բարձրացել է: Պետության ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 9-ին: Միջազգային դիտորդները հայտարարել են, որ ընտրություններն անցել են առանց խախտումների, բաց ու հանգիստ պայմաններում:

Ղազախստանում նախագահին ընտրում են հինգ տարով: Ընտրություններին մասնակցության շեմ չկա, ընտրությունները կայացած կճանաչվեն ամեն դեպքում: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս