Ուշադրություն պահանջող հարցերի շրջանակը բավականին ընդարձակ է

«Երկկողմ հարաբերություններում ներկա փուլում ուշադրություն պահանջող հարցերի շրջանակը բավականին ընդարձակ է։ Բնականաբար, դատելով այս պաշտոնական մեկնաբանություններից, ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ ԼՂ հակամարտության թեմային եղել է: Ավելին՝ անդրադարձը եղել է  տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում։ Հենց այդ պատճառով  պաշտոնական մեկնաբանություններում այդ թեման պարզապես չի արտացոլվել խորությամբ կամ բացակայել է, քանի որ այդ հանդիպման առիթը միջազգային տնտեսական համաժողովի մասնակցությունն էր»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգին, որում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մակերեսայնորեն է քննարկվել։

Իր հերթին՝ ռուս փորձագետ Ալեքսանդր Սկակովն ասել է, թե տարօրինակ կլիներ, որ Սանկտ Պետերբուրգում ընթացող տնտեսական համաժողովի առիթով կայացած հանդիպմանը կողմերը կենտրոնանային անվտանգության հարցերի և ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վրա, հատկապես, երբ այս հարցի ուղղությամբ հայ-ռուսական քննարկումների պակաս կողմերը չունեն։ Ըստ նրա, ներկայումս ԼՂ հակամարտության կողմերը կենտրոնացած են հումանիտար նախաձեռնությունների վրա, չնայած զուգահեռ տարբեր այլ թեմաներ ևս շրջանառվում են, սակայն պաշտոնական օրակարգը պտտվում է այս նախաձեռնությունների շուրջ։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս