Բաժիններ՝

Google-ն ԱՄՆ-ի իշխանություններին նախազգուշացրել է Huawei-ը սև ցուցակ մտցնելու ռիսկերի մասին. Financial Times

Google-ի ղեկավարությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին նախազգուշացրել է այն ռիսկերի մասին, որոնք կարող են երկրի ազգային անվտանգության համար ծագել, եթե Չինաստանի Huawei ընկերության նկատմամբ սահմանափակիչ միջոցները չվերացվեն: Հունիսի 7-ին այս մասին հայտնել է Financial Times թերթը՝ վկայակոչելով երեք աղբյուր։

ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի 17-ից Huawei-ը մտցրել է սեւ ցուցակ՝ ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով: Դրանից հետո Google-ը Huawei-ին զրկել է Android շարժական օպերացիոն համակարգի նորացումներն ստանալու հնարավորությունից, որով հանդերձված են նրա արտադրության սմարթֆոնները:

Ավելի ուշ Google-ը հայտարարել է, որ Huawei-ի սարքերի համար նորացումները մատչելի կլինեն առաջիկա 90 օրվա ընթացքում՝ ժամանակավոր թույլատրագրին համապատասխան, որը մայիսի 20-ին տվել են ԱՄՆ-ի իշխանությունները: Google-ի համար հիմնական խնդիրը, հրատարակության տվյալներով՝ Չինաստանի ընկերության կողմից ծրագրային ապահովման իր սեփական տարբերակի մշակման հնարավորությունն է, ինչն Android-ն ավելի խոցելի կդարձնի հաքերների գրոհների նկատմամբ:

«Google-ը կարծում է, որ Huawei-ի հետ համագործակցության դադարեցումը վտանգավոր է ԱՄՆ-ի համար Android-ի երկու գործառական համակարգերի՝ բնօրինակի եւ պատճենի ստեղծման հավանականության պատճառով»,- մեջբերում է FT-ն աղբյուրի խոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս