Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը:
Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման ժամանակ հայտարարել է խիզախության դրսևորման և անցյալի մութ էջերի հետ առերեսվելու անհրաժեշտության մասին:
Գերմանիայի Բունդեսթագում մեկնարկել են քննարկումները «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» խորագիրն ունեցող բանաձևի շուրջ, որով Առաջին աշխարհամարտին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակվում են իրենց անունով` «ցեղասպանություն»:
Բրյուսելի միջազգային օդանավակայանի մեկնաթռիչքի սրահում հունիսի 2-ին ուղեւորների գրանցումը լիովին վերականգնվել Է՝ ահաբեկչական գործողություններից գրեթե 2,5 ամիս անց:
Ֆրանսիայի Սեն Դենի դեպարտամենտի Նուազի լե Սեկ կայարանի մոտ ճեպընթացի տակ պայթուցիկ ոչ մեծ սարք Է գործել: Այդ մասին հայտնել Է Parisien թերթը:
Այդ պահից ի վեր, Հայաստանի ժողովուրդը և երկրի իշխանությունները կայուն քայլերով սերմանել են ընդհանուր եվրոպական արժեքները` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումներում և հասարակական կյանքում: Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15- ամյակի կապակցությամբ
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, թե իր երկրի համար կարեւոր է համարում Հյուսիսային Կորեայի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը:
Այլ պետությունների նկատմամբ ՌԴ քաղաքացիների վերաբերմունքի շուրջ «Լեւադա-կենտրոնի» անցկացրած հարցախույզի արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաստանցիները երկրի գլխավոր թշնամիներն են համարում ԱՄՆ-ը, Ուկրաինան եւ Թուրքիան:
Գերմանիայի Բունդեսթագում հունիսի 2-ին «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» խորագիրը կրող բանաձևի քվեարկության ժամանակ իշխող կոալիցիան մեծ հավանականությամբ «այո» է ասելու դրան:
Գերմանիայում եւ Ֆրանսիայում հունիսի 1-ին առնվազն հինգ մարդ Է զոհվել հեղեղումների հետեւանքով, որոնք մոլեգնում են տարածաշրջանում, տեղեկացնում Է BBC-ին:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին հունիսի 1-ին հանդիսավոր պայմաններում բացել Է իր հուշարձանը Պատվավոր հրետանային գնդի զորանոցների բակում:
Եվրամիության անդամ երկրները հետաձգել են Վրաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանման հարցի վերաբերյալ որոշման ընդունումը: Այդ մասին, հայտնել է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արտաքին քաղաքականության բնագավառում իր ամենամեծ սխալը շարունակում է համարել ռազմական միջամտությունը Լիբիայի հակամարտությանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդես է եկել ԿԺԴՀ-ի կողմից իրականացված հրթիռային փորձարկումների դատապարտմամբ:
The Pakistan Observer թերթը նշում Է, որ հունիսի 1-ի երեկոյան ամպրոպը՝ քամու՝ ժամում 148 կիլոմետրից ավելի պոռթկումներով մոլեգնել Է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում եւ հարեւան Ռավալփինդի քաղաքում:
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների արտակարգ միջամտությունը պայմանավորված էր ընդգրկուն հեղեղումներով, որոնք այս օրերին մոլեգնում են Ֆրանսիայի կենտրոնական շրջաններում:
«Մայիսի 18-ի եւ 19-ի միջեւ այդ չվանցերի ժամանակ ազդարարման համակարգերն ինքնաթիռում անսարքություններ են ազդանշանել այն երեք օդանավակայաններից մեկնաթռիչքներից շատ չանցած, որտեղ վայրԷջք Է կատարել ազդարարումներն ամեն անգամ տեխնիկական ստուգման են հանգեցրել ցամաքում, որը բացասական արդյունք Է արձանագրել, քանի որ օդանավը կարողացել Է կրկին թռչել եւ շարունակել իր երթուղին Միջերկրական ծովի վրայով»:
Գերմանիայի Բունդեսթագի բոլոր քաղաքական խմբակցությունները գրեթե միաձայն են` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը պետք է ընդունվի:
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը այս բանաձեւը նկատում էր հայկական Սփյուռքի կազմակերպած խաղը. պատասխանը եկավ Երեւանից, հանրապետության նախագահից: Նախագահ Սարգսյանն այս առիթով ԵՄ-Անկարա համաձայնագիրը բնութագրել ավազի վրա կառուցված էր: Պարզ է թեմայի արծարծման շարժառիթը: Գերմանիան ղեկավարում է ԵՄ-ն: Նման համաձայնություն կյանքի կոչելու համար ճնշումներ կբանեցվեն Բեռլինի վրա։
«ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա, քանի որ դա ներառում է ինչպես՝ ՌԴ-ին, այնպես էլ՝ ԱՄՆ-ին բանակցային սեղանին։ Միևնույն ժամանակ ԵՄ-ն համաձայնեցնում է իր գործունեությունը ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ։ Տարիների ընթացքում դիվանագիտական մեխանիզմներն ու գործընթացներն այնպես են զարգացել, որ փորձը՝ ստեղծել տարածաշրջանային միջավայր, որի շրջանակում կլինի կարգավորման գործընթաց, հաջողության ավելի մեծ հնարավորություններ կունենա»,- ասել է նա։
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը միաձայն ընդունել է 1898 թվականի օրենքի փոփոխությունները, որը կնոջն արգելում էր վերստին ամուսնանալ ամուսնալուծությունից հետո կես տարվա ընթացքում: Պալատի նիստը հեռարձակվել է համացանցում:
Փարիզի իշխանությունները հունիսի 1-ից արգելում են մինչեւ 1997 թվականը գրանցված ավտոմեքենաները (եւ մինչեւ 2000 թվականը գրանցված մոտոցիկլետները) աշխատանքային օրերի ցերեկային ժամերին երթեւեկել քաղաքի կենտրոնում: Այս քայլը կոչված է նվազեցնել վնասակար արտանետումների մակարդակը քաղաքում:
Ինչ վերաբերում է կոնկրետ Բունդեստագի այսօրվա որոշմանը, ապա, ինչպիսին էլ այն լինի, պետք է ոչ թե ոգևորվել կամ նեղանալ, այլ դա ընդունել՝ որպես այդ երկրի շահերից բխող քայլ, ու վարել այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում աշխարհի հնարավորինս մեծ թվով երկրների շահերը կհամապատասխանեն Հայաստանի շահին: Մնում է ձևակերպել Հայաստանի շահը…
Գումարների ապօրինի արտահոսքը ծայրահեղ բացասական ազդեցություն ունի երկրի հանրային եւ մասնավոր սեկտորների վրա, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է «Գլոբալ ֆինանսական ազնվություն» ընկերության վերլուծաբան Ջոզեֆ Սփանջերսը՝ մեկնաբանելով զարգացող երկրներից գումարների արտահոսքը.
Ռաֆելը ականավոր ամերիկացի դիվանագետ էր: 2014 թ. «Վաշինգտոն փոստ»-ի մի հոդվածում նա նկարագրվում է որպես «Վաշինգտոնի դիվանագիտական և վերլուծական շրջանակների ամենապահանջված անձնավորություն….
Ոստիկանությունը կալանք է դրել մի շարք ընկերությունների, անշարժ գույքի, «նդրանգետա»-ի կլանների հետ կապված անձանց անունով գրանցված ավտոմեքենաների վրա: Գործակալությունը ճշտում է, որ, բացի Իտալիայի հարավի Ռեջո դի Կալաբրիա քաղաքից, գործողությունն անցկացվել է Տոսկանայի եւ Աբրուցոյի կենտրոնական մարզերում:
ՀՀ «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականն ակնկալվում է հունիսի 10-ին:
Թուրքիայի հարավարևելքում Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում հայտնաբերված ամերիկյան արտադրության հակատանկային հրթիռները, որոնք գտնվում էին Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) սպառազինությունում, հակասում է Անկարայի և Վաշինգտոնի միջև դաշնակցական հարաբերություններին:
Ֆրանչեսկո Սկետինոն, որը մնացել է ազատության մեջ, դատական նիստին ներկա չի եղել: Վերաքննիչ դատարանի վճռից հետո նա առայժմ նույնպես կմնա ազատության մեջ, քանի որ իրավունք ունի վիճարկելու այս դատական ատյանի վճիռը:
Չինաստանի իշխանությունների քաղաքականությունը, որն ընտանիքին թույլատրում էր ունենալ միայն մեկ երեխա, հանգեցրել է այն բանին, որ երկրում կտրուկ ավելացել է տարեց մարդկանց թիվը: Փորձագետների գնահատումների համաձայն՝ 2050 թվականին ՉԺՀ-ի բնակչության ամենամեծաքանակ խումբը կկազմեն 55-ից մինչեւ 90 տարեկան մարդիկ: