
Չինաստանի ածխահանքում փլուզման հետևանքով ինը մարդ է զոհվել

Չինաստանի Ցզիլին հյուսիսարեւելյան նահանգի «Կունգան» տնտեսական զարգացման շրջանում ածխի հանքահորի փլուզման զոհ է դարձել ինը մարդ, եւս 10 հոգի վիրավորվել է: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները:
Փլուզման մասին հաղորդումն ստանալուց հետո ձեռնարկության ղեկավարությունը եւ իշխանություններն անհապաղ կազմակերպել են փրկարարական աշխատանքներ, որոնք այս պահին ավարտված են, նշված է տեղական զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրություններում:
Տեղեկատվություն չկա այն մասին, թե քանի մարդ է եղել հանքախորշում փլուզման պահին, միայն հայտնում են, որ «մնացած հանքափորները բարեհաջող բարձրացվել են վեր»:
Նախնական կարգով փլուզման պատճառ են համարում 2,3 մագնիտուդով երկրաշարժը, սկսվել է հետաքննություն, հաղորդել է «Ինտերֆաքսը»: