«Ընդհանուր կարծիքն այն է, որ չի կարելի թույլ տալ նման միջադեպերի կրկնություն»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտից հետո հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (ՌԴ) Իգոր Պոպովը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի ապրիլի 5-ի նիստի ընթացքում Ֆրանսիայի կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հնարավորություն ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման համար: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report կայքը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Բնականաբար, այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրադրության պայմաններում մեր քննարկումների մի մասը նվիրված էր հիշյալ խնդրին:
«Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, ուզում է պարզ, հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան»:
«Արդյոք Տիգրան Սարգսյանը հարցադրում ներկայացրե՞լ է Ղազախստանի վարչապետին, թե ինչո՞ւ են իրենք որոշակի նախապատվություններ տալիս Ադրբեջանին և Թուրքիային` դեմ գնալով իրենց իսկ հեռանկարային ռազմաքաղաքական և տնտեսական շահերին տարածաշրջանում»- այս հարցադրումն այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Այսօր մենք քննարկել ենք իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Սերժ Սարգսյանն արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցում: Պետք է նշեմ, որ Մինսկի խումբը կարևոր դեր ունի հակամարտության կարգավորման գործում: Մենք փորձում ենք ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ ԵԱՀԿ-ի հետ աշխատել իրադրության կայունացման և հրադադարի պահպանման հարցով: Կցանկանայինք, որ երկու կողմերն էլ շարունակեն բանակցել խնդրի կարգավորման նպատակով: Մինչ օրս փոքր առաջընթաց է գրանցվել: Իհարկե, հակամարտությունների կարգավորումը բխում է բոլորի շահերից: Հատկապես այնպիսի ե րկրի համար, ինչպիսին է Հայաստանը` հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը: Եթե իրադրությունը հանդարտվի, ամեն բան կարող է բարելավվել Հայաստանի համար»,- նշել է կանցլերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի այցը Գերմանիա տեղի կունենա հունիսին, այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Կանցլերը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղություն թույլ չտալն ամենահրատապ հարցն է: «Մենք այդ հիմնարար սկզբունքները չպետք է փոխենք, այլ պետք է ամեն բան անենք, որ ավելի շատ արյուն չթափվի, մարդիկ իրենց կյանքը չկորցնեն: Այդ ուղղությամբ ջանքերն ամենահրատապն են, որպեսզի կարողանանք տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատել և, իհարկե, հետագա լուծումներ գտնել»,-ասել է Մերկելը:
«Այո, մենք հիմնականում կռվում ենք 1980-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, թե ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, և մենք ինչքան ունենք, թե մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին…»:
Սիրիայում սպանվել է «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման տխրահռչակ զինյալ Աբուդ Սաքարը, ով հայտնի էր դարձել Սիրիայի կառավարական բանակի զինծառայողի սիրտը ուտելով, հայտնում է The Daily Mail-ը:
«Նախաձեռնողը նպատակահարմար է գտել հրավիրելու երկու երկրների գլխավոր շտաբների պետերին: Դրանից չպետք է այլ հետևություն անել, որ նրանք պարտավոր էին հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցիչներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչու ԼՂ ՊԲ ներկայացուցիչը ներգրավված չի եղել Մոսկվայում կայացած բանակցություններում: Մեր հարցին` իսկ Հայաստանն առաջարկե՞լ է, որ ԼՂ ներկայացուցիչն էլ մասնակցի, Կ.Նահապետյանը դժվարացավ պատասխանել:
Նախագահ Սերժ Սարգսյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի ասուլիսը:
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ նախատեսվում են Սերժ Սարգսյանի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Ապրիլի 6–ին ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:
«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի իրադրության եւ դրա խաղաղ կարգավորման ուղիների որոնման շուրջ: Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի իրականացրած միջնորդական քայլերի մասին՝ իրադրության նորմալացմանն օժանդակելու նպատակով»,-հայտնել է մամուլի ծառայությունը:
«Արդյոք Քիմ և Քլոե Քարդաշյանների` աղոթելու մասին թվիթերյան գրառումները կանխեցին հայ-ադրբեջանական պատերազմը: Իհարկե` ոչ: Սակայն «Թվիթեր»-ում և «Ինստագրամ»-ում հետևորդների մեծ թիվ ունեցող ռեալիթի շոուի աստղ քույրերը շուրջ 175 միլիոն մարդու համար լույս սփռեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տիրող բռնության վրա»,- այս տողերով է իր հրապարակումը սկսել կանադական Global News պարբերականը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Երևան` հանդիպում ունենալու Հայաստանի ղեկավարության հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ են տեղափոխում նիստը, չէ՞, որ դրանով ապացուցում են, որ ԵՏՄ անդամները Հայաստանի կողքին չեն, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ, դա կարող է վերջնական որոշում չլինել, այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հանրապետության վարչապետը կպարզաբանի»:
«Այս կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար չկա այլընտրանք և Կիպրոսի Հանրապետությունն ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք Համանախագահների դերն այս նպատակին հասնելու հարցում։ Միաժամանակ, մենք հորդորում ենք Թուրքիային՝ զերծ մնալ ցանկացած տիպի գործունեությունից և հայտարարություններից, որոնք ապակայունացնում են ծավալված իրավիճակը»։
Պատագամավոր Հրանտ Բագրատյանի գնահատականով` ոչ մի վտանգ չի չեզոքացվել, վտանգը շարունակում է մնալ. «Այս ամբիոնից ես ուզում եմ ասել, որ համաձան չեմ մեր բարձրագույն պետական այրերի արտաքին քաղաքականության շատ էլեմենտների հետ, դրանք փափուկ են, չկշռադատված: Մասնավորապես` ես կուզենայի կոչ անել ՀՀ վարչապետին հրաժարվել մասնակցել ԵՏՄ նիստին»:
«Թուրք հաքերների կողմից շոկ Հայաստանին» վերնագրով հրապարակված նյութի մեջ աղբյուրը տեղեկացնում է, որ «Aslan Neferler Tim» (Առյուծ զինվորների թիմ) թուրքական հաքերային խումբը մի շարք կիբեռհարձակումներ է գործել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, էներգետիկայի և գյուղատնտեսության նախարարությունների պաշտոնական կայքերի վրա:
«Այս պահին տեղի է ունենում ռազմական գործողությունների դադարեցում, որը չգիտենք՝ ինչքան կտևի: Կարմիր խաչը միջնորդել է, որովհետև բազմաթիվ դիակներ կան այն տարածքում, որը ետ է վերցվել ԼՂՀ ՊԲ-ի կողմից, և հնարավորություն է տրվում, որ ադրբեջանական կողմը ետ վերցնի իր դիակները: Դա նաև ցույց է տալիս, որ ԼՂՀ ՊԲ-ը հավատարիմ է միջազգային հումանիտար իրավունքի բոլոր պահանջներին. չի ռմբակոծում խաղաղ բնակչությանը՝ ի տարբերություն Ադրբեջանի և առաջնորդվում է Ժնևյան կոնվենցիայով ստանձնած պարտավորություններով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Ինչպես հաղորդում է azadliq.info լրատվական կայքը, Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, եւ հարց տվել նրանց. «Բա ինչո՞ւ չկարողացաք վերցնել»:
Առաջատար իրավաբանները եւ բանկիրները դիմել են լատինամերիկյան պետության իշխանություններին՝ հայտարարելով, թե ներկայիս սկանդալը փորձ է «փչացնելու Պանամայի՝ որպես օֆշորային բանկային եւ ֆինանսական ծառայությունների կենտրոնի վարկը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Բուենոս Այրեսի հայ համայնքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ բողոքի ցույց է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Այս մասին տեղեկացնում են Արգենտինայի հայ համայնքից:
«Այս ամենը զարմանալի չէ, քանի որ թե՛ Մերձավոր Արեւելքում ԻՊ ահաբեկիչների, թե՛ ադրբեջանական ԶՈՒ հանցագործությունները, մասնավորապես Թալիշում անօգնական ծերերի սպանդը նույն ձեռագիրն է, որը կարող է ուղղորդվել Թուրքիայի կողմից: Չավուշօղլուի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ջղաձիգ արձագանք իրենց ձախողված բլիցկրիգին»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
«Ամենասարսափելին այն կլինի, եթե պատերազմը ծավալվի: Սա սարսափելի ողբերգություն է, սարսափելի դժբախտություն է ողջ տարածաշրջանի համար, սարսափելի է: Պատերազմը միշտ դժբախտություն է: Պատերազմ ցանկանում են միայն նրանք, ովքեր պատերազմ չեն տեսել»,- ասում է հաղորդավարը՝ հույս հայտնելով, որ ռազմական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կլուծվի:
«ՄԽՎ-ն հետեւողականորեն պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման եւ անընդմեջ բանակցային գործընթացի աջակցման սկզբունքը, պաշտպանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ:
«Նման պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել, քանի որ խոսքը գնում է ժողովրդի ֆիզիկական գոյության մասին: Հայաստանի Հանրապետությունը՝ որպես 1994թ. հրադադարի եռակողմ համաձայնագրի մաս, կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: ԼՂ ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք և Հայաստանը՝ որպես նրա ֆիզիկական անվտան գության երաշխավոր, կսատարի Լեռնային Ղարաբաղին: Հայաստանի նախագահը հրահանգել է ԱԳՆ-ին նախապատրաստել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծ», – շեշտել է ՀՀ ներկայացուցիչը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 8-ին կմեկնի Մոսկվա, ուր նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։