Բաժիններ՝

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատրաստ է ապրիլի 1-­ից դադարեցնել կրակը Դոնբասում

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է կատարել Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման խնդրով շփման խմբի բոլոր որոշումները եւ ապրիլի 1-­ից դադարեցնել կրակը Դոնբասում: Այդ մասին,
մարտի 30­-ին կայացած ճեպազրույցում հայտնել է պաշտպանական գերատեսչության՝ ռազմական գործողության հարցերով ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկը:

«Շփման խմբի որոշումը մենք իրավասու չենք մեկնաբանել, բայց եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ Ուկրաինայի զինված ուժերը եւ մյուս ուժային  երատեսչությունները, որոնք գործի են դրված հակաահաբեկչական գործողությունում (Դոնբասի ուժային գործողության գոտում) պատրաստ են կատարելու Մինսկի խմբի բոլոր այն որոշումները, որոնք կընդունվեն»,­-ասել է նա:

Մարտի 29-­ին Շփման խմբի մասնակիցները Մինսկում տեղի ունեցած նիստում հերթական անգամ համաձայնեցրել են Դոնբասում կրակի դադարեցումն ապրիլի 1­-ից, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031