Թրամփի միգրացիոն արգելքն անորոշ ժամկետով արգելափակվել է
Հավայիի ֆեդերալ դատարանը, որն արգելափակել էր մի շարք մահմեդական երկրներից միգրանտների համար մուտքի արգելքի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, անորոշ ժամկետով երկարացրել է իր վճռի գործողությունը, տեղեկացնում է BBC-ին:
Դատավոր Դերիք Ուոթսոնի վճիռը նշանակում է, որ Թրամփի հրամանագիրը չի կիրառվի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չեն քննվել հրամանագրի լիակատար չեղարկման հայցերը:
Դատական վճռի հիմնավորումը գործնականում չի փոխվել այն պահից ի վեր, երբ հրամանագրի գործողությունն առաջին անգամ դադարեցվեց հենց նույն դատարանի կողմից. դատավորի կարծիքով՝ 90-ից մինչեւ 98 տոկոս մահմեդական բնակչությամբ երկրների քաղաքացիների մուտքի արգելքը հավասարազոր է կրոնական հատկանիշով խտրականությանը:
Բացի վեց մահմեդական երկրների քաղաքացիների համար մուտքի 90օրյա արգելքից, Թրամփի հրամանագիրը պատվիրում է 120 օրով դադարեցնել փախստականների օգնության ֆեդերալ ծրագրի գործողությունը:
Դատարանում կայացած մտքերի փոխանակության ընթացքում Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները խնդրել են այնպիսի վճիռ կայացնել, որ ուժի մեջ մնա գոնե փախստականների ընդունման արգելքը, բայց դատավորը հրաժարվել է անել նաեւ դա:
Լուսանկարը` AFP