Բաժիններ՝

«Զելենսկին գալիս էր Վաշինգտոն ու հեռանում միլիարդավոր դոլարներով՝ առանց հստակ նպատակի». Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է Վաշինգտոնի կողմից Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ ընդգծելով, որ այն հաճախ տրամադրվում է առանց հստակ ռազմավարության։

«Զելենսկին գալիս էր Վաշինգտոն, հեռանում 50 կամ 100 միլիարդ դոլարով՝ առանց որևէ կոնկրետ նպատակի, առանց հստակ պատկերացման, թե ինչի վրա է ծախսվելու այդ գումարը։ ԱՄՆ-ն ուղղակի փող էր նետում անդունդը՝ առանց խնդրի լուծման իրական պլանի։ Դա ինձ շատ էր նյարդայնացնում»,– նշել է Վենսը։

Նրա խոսքերով՝ ամերիկյան իշխանությունները պետք է ունենան հստակ ռազմավարություն Ուկրաինային ֆինանսավորելու հարցում և հասկանան, թե ինչպես են այդ ծախսերը նպաստում պատերազմի ավարտին կամ տարածաշրջանում կայունության հաստատմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031