Բաժիններ՝

Աշխարհում գրեթե յուրաքանչյուր հինգերորդ շարժական հեռախոսը կեղծված է. ՏՀԶԿ

Գրեթե յուրաքանչյուր հիգերորդ շարժական հեռախոսը եւ տեսախաղերի համար յուրաքանչյուր չորրորդ կցուրդը, որոնք վաճառվում են աշխարհում, կեղծված են: Այդ մասին  հայտնել է  համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ):

ՏՀԶԿ-­ում նշում են, որ աշխարհում կեղծ տեխնիկայի վաճառքն աճում է, ինչը վատ էազդում գնորդների, արտադրողների եւ պետական ֆինանսների վրա:

Կազմակերպությունը հրապարակել է զեկույց՝ նվիրված կեղծ տեղեկատվական հաղորդակցական սարքավորանքների վաճառքին: Զեկույցի համաձայն, որում վերլուծվում են 2013 թվականի մաքսային տվյալները, կեղծումներին բաժին է ընկնում այդ տեխնիկայի ամբողջ համաշխարհային առեւտրի 6,5 տոկոսը:

Մյուս շուկաներում կեղծումների բաժինը, 2016 թվականի տվյալներով՝ կազմում է շուրջ 2,5 տոկոս: Կեղծ հաղորդակցական տեխնիկայի վաճառքի ընդհանուր ծավալը ՏՀԶԿ­-ում գնահատել են 143 միլիարդ դոլար:

Ըստ որում կեղծումների երկու երրորդը տեղ է հասցվում փոստի եւ շտապ­առաքումների միջոցով, ինչը դժվարացնում է դրանց բացահայտումը: Բացի շարժական հեռախոսներից եւ խաղային կցուրդներից, հաճախ կեղծում են հիշողության քարտերը, ձայնարկիչները եւ այլ աքսեսուարներ:

Ավելի հազվադեպ՝ կառավարման վահանակները, նոութբուքերը, համակարգիչները եւ պլանշետները: ՏՀԶԿ-­ն նախազգուշացնում է, որ կեղծ տեխնիկան կարող է վտանգավոր լինել օգտատերերի առողջության եւ անվտանգության համար: Օրինակ՝ դրա պատճառով սպառնալիքի տակ կարող են հայտնվել օգտատերերի անձնական տվյալները:

Կեղծ տեխնիկայի հիմնական աղբյուրը, ՏՀԶԿ­-ի զեկույցի համաձայն՝ Չինաստաննէ, հաղորդել է BBC-­ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս