
Ամերիկացիների գրեթե երկու երրորդը համոզված է, որ ԶԼՄ-ները կեղծ լուրեր են հրապարակում

ԱՄՆ-ի բնակիչների գրեթե երկու երրորդը համոզված է, որ ավանդական զանգվածային լրատվամիջոցները կեղծ նորություններ են տարածում: Այդ մասին վկայում են Միացյալ Նահանգների Մոնմուտ համալսարանի կատարած հարցման տվյալները:
Ինչպես գրել է Politico հրատարակությունը, հարցման մասնակիցների 60 տոկոսը կարծում է, որ ավանդական զանգվածային լրատվամիջոցները հորինված նյութեր են հրապարակում կանոնավոր կերպով կամ ժամանակ առ ժամանակ: Նաեւ հարցվածների 80 տոկոսը վստահություն է հայտնել, որ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցները կեղծ նորությունների աղբյուր են:
Բացի դրանից, ամերիկացիների ավելի քան 80 տոկոսը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի լարված հարաբերություններ ունի ԶԼՄ-ների հետ, քան նրա նախորդները:
Հարցումը կատարվել է հեռախոսով մարտ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: