
Հինգ մարդ է զոհվել Ուելսում ուղղաթիռի կործանման հետևանքով

Հինգ մարդ է զոհվել Հյուսիսային Ուելսի Սնոուդոնիա տարածաշրջանում ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Նշվում է, որ ավելի վաղ մասնավոր ուղղաթիռը, որը Լութոնից թռչում էր Դուբլին, կորել էր ռադարներից, ինչից հետո սկսվել էին դրա ընդգրկուն որոնումները:
Ըստ ոստիկանության տվյալների, ուղղաթիռը կործանվել է Ռայնոգ Ֆոր լեռան մերձակայքում, ուղղաթիռի բեկորներից դուրս են բերվել բոլոր զոհվածների մարմինները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: