Բաժիններ՝

Գերմանիայում թուրքական հետախուզության գործունեության շուրջ դժգոհությունը շարունակում է աճել

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայում ծավալված գործունեության շուրջ աղմուկը շարունակում է մեծանալ:

Գերմանիայի Սոցիալ­-դեմոկրատների և Քրիստոնեադեմոկրատական միության իշխող կոալիցիայի խորհրդարանական խմբակցության ներքին քաղաքականության հարցերով խոսնակ Շթեֆան Մայերը հայտարարել է, որ իրենք չեն կարող հանդուրժել և ընդունել այս իրադրությունը:  Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-­ն:

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայությանը (BND) հանձնել էր մի թղթածրար, որտեղ կային տեղեկություններ 300 անձի ու շուրջ 200 կառույցի մասին, որոնք իբր առնչություն ունեն Գերմանիայում գործող գյուլենականների հետ:

Ներկայացված անունների շարքում է նաև Սոցիալ­դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Ֆրանց Մյունթեֆերինգի կինը, ինչպես նաև թուրք­գերմանական խորհրդարանական խմբի նախագահ, Սոցիալ­դեմոկրատական կուսակցության պատգամավոր Միշել Մյունթեֆերինգը:

Միշել Մյունթեֆերինգը ևս խնդրի առնչությամբ հայտարարություն է արել` ասելով, որ թուրքական կողմն անցնում է սահմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031