Բաժիններ՝

Սալվադորն աշխարհում առաջինն է լիովին արգելել հանքաբեր հանածոների արդյունահանումը

Սալվադորը, որը Կենտրոնական Ամերիկայի ամենափոքր պետությունն է, աշխարհում առաջինն է հանքաբեր օգտակար հանածոների լիակատար արգելք սամանել՝ խմելու ջրի պաշարների աղտոտում եւ սպառում թույլ չտալու համար:

Արեւմտյան ընկերությունները երկար ժամանակ ձգտում էին դեպի Սալվադորի հյուսիսի ոսկու հանքավայրերը, Oceana Gold կանադա­ավստրալական նկերության ստորաբաժանումը նույնիսկ հայց է հարուցել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում (ICSID)՝ Համաշխարհային բանկի խմբի իրավարար հիմնարկությունում, տեղեկացնում է Financial Times­-ը:

Սալվադորի Օրենսդիր ասամբլեան ձայների մեծամասնությամբ՝ 84-­ից 69-­ը, ընդունել է օրենք, որը շահագործման մորատորիումը վերածում է լիարժեք արգելքի: Այս նախաձեռնության պաշտպանությամբ հանդես են եկել պաշտոնատար անձինք եւ գիտնականներ, պրոֆեսիոնալ շահապաշտպաններ եւ կաթոլիկ եկեղեցին:

Օրենքը չի վերաբերում ածխի, աղի արդյունահանմանը, քարհանքերի աշխատանքին: Սալվադորում շրջակա միջավայրի աղտոտման մակարդակն ամենաբարձրերից մեկն է տարածաշրջանում (երկրորդը՝ Հաիթիից հետո), իսկ խմելու ջրի մատչելիությունն՝ ամենացածրը, վկայում են ՄԱԿ-­ի տվյալները:

Ճյուղային փորձագետները չեն կարծում, թե մոտ ժամանակներս Սալվադորի փորձը լրիվ ծավալով կկրկնվի մյուս երկրներում, գրել է The New York Times-­ը: Սակայն այս արգելքը կարող Է օրինակ ծառայել փոքր ժողովուրդների եւ խնդրահարույց բնապահպանությամբ
տարածաշրջանների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս