Հուլիսին Վրաստանի տնտեսությունն աճել է

Այս տարվա հուլիսին Վրաստանի տնտեսությունն աճել է 6.5%-ով։ Ազգային վիճակագրության ծառայությունը (Geostat) հրապարակել է տեղեկատվություն տնտեսական աճի նախնական տվյալների վերաբերյալ: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Տվյալների համաձայն ՝ տնտեսությունը 7 ամսվա ընթացքում աճել է 8%-ով։

«2025 թվականի հուլիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճի մեջ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ տրանսպորտ և պահեստավորում, տեղեկատվություն և կապ, արվեստ, զվարճանք և հանգիստ, առևտուր։

Նվազման միտում է արձանագրվել արտադրության և շինարարության ոլորտներում», — նշվում է Geostat-ի հրապարակած տեղեկության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031