
Մահացել է ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսեյ Աբրիկոսովը

Վախճանվել է ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, նշանավոր խորհրդային եւ ամերիկացի ֆիզիկոս Ալեքսեյ Աբրիկոսովը, տեղեկացնում է «Էխո Մոսկվի»-ն:
Ինչպես նշվում է ռադիոկայանի կայքում, այդ մասին հայտնել է ՌԴ կրթության եւ գիտության նախկին նախարար Դմիտրի Լիվանովը: Աբրիկոսովը 88 տարեկան էր: Նա Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, ԱՄՆ-ի Ազգային գիտությունների ակադեմիայի, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:
Նա Լանդաուի անվան տեսական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիրներից մեկն է: 1991
թվականին գիտնականը արտագաղթել էր ԱՄՆ, 1999 թվականին ընդունել էր ԱՄՆ-ի քաղաքացիություն:
2003 թվականին Աբրիկոսովը ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակ է ստացել գերհաղորդիչ եւ գերհոսուն հեղուկների տեսության գծով հիմնարար աշխատությունների համար (Վիտալի Գինզբուրգի եւ Էնթոնի Լեգեթի հետ համատեղ), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: