Գերմանիայի ոստիկանությունը խստացրել է Բունդեսթագի` թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորների անվտանգությունը: Պատճառը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո նրանց նկատմամբ սպառնալիքների ու վիրավորանքների թվի աճն է:
Բարեբախտաբար այս տարիների ընթացքում մեր ձեռքբերումները այդ ուղղությամբ գնահատվել են միջազգային հանրության կողմից, տարբեր երկրների ներկայացուցիչներ, մասնակցելով Արցախում իրականացվող գործընթացներին՝ լինեն դրանք ընտրություններ, հասարակական կյանքի ձևավորման հետ կապված գործընթացներ, քաղաքացիական մեր հասարակության ձևավորման հետ կապված գործընթացները, միշտ բարձր գնահատականի են արժանացել մեր ձեռքբերումները:
Այսօր Էստոնիայում մեկնարկում են լայնամասշտաբ Saber Strike-2016 միջազգային զորավարժությունները, որն անցկացնում է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարությունը, հայտնում է երկրի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գեյ ակումբներից մեկում տեղի ունեցած ողբերգությունը, որի հետևանքով սպանվել է 50 մարդ, իշխանությունների տվյալով՝ ԱՄՆ նորագույն պատմության մեջ մարդկանց զանգվածային գնդակահարության ամենաարյունալի դեպքն է:
Գերմանիայի իշխանությունները պատրաստ են զգալի փոխզիջումներ անել Թուրքիային, այդ թվում՝ հակաահաբեկչական օրենսդրության հարցում՝ միգրացիոն ճգնաժամի հնարավոր լուծման նպատակով, հայտնում է Telegraph-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում աշխատող դիվանագետ Սեբաստիան Վուդին:
Խնդիրը ոչ այնքան բուն համաձայնագիրն է, դրանում ամրագրված դրույթները, այլ այն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև չկա իրական ռազմավարական դաշնակցություն, որի հիմքում պայմանագրերից ու համաձայնագրերից բացի, առաջին հերթին պետք է լինի վստահությունը, փոխադարձ ու անվերապահ վստահությունը:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գեյ ակումբներից մեկում տեղի ունեցած ողբերգությունը, որի հետևանքով սպանվել է 50 մարդ, «ահաբեկչություն և ատելության ակտ է», հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ամուրի մարզի Բելոգորսկա քաղաքի բնակիչը հունիսի 12-ին, ալկոհոլ օգտագործած վիճակում, գլխատել է իր 2 տարեկան դստերը:
Գերմանիայի հետախուզական ծառայությունը, ենթադրաբար, հայտնաբերել է հարյուրավոր իսլամիստների մասին տեղեկություններ, որոնք 2013-2015թթ. ուղևորվել են ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքներ, այնուհետ հեռացել այդ տարածքներից, այդ թվում՝ նաև առողջական խնդիրների և իրենց ընտանիքների պատճառով, հայտնում է Spiegel ամսագիրը:
Չարագործը, որը կրակ էր բացել Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գեյ ակումբներից մեկում, սպանվել է, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Սիրո ու լռության քաղաք Փարիզում այս օրերին տարօրինակ աղմուկ է:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հաստատած պլանի համաձայն՝ անցկացվել են Ադրբեջանի զինված ուժերի ինժեներա-ամրաշինական զորքերի զորավարժություններ՝ դրանց մարտունակության ստուգման նպատակով:
Իտալիայի առափնյա ոստիկանության տեղեկություններով՝ Միջերկրական ծովում իրականացված 11 փրկարարական օպերացիայի հետևանքով փրկվել է 1 348 ներգաղթյալ:
Ստամբուլի կենտրոնական մասում գտնվող բնակելի տներից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով նվազագույնը 1 մարդ զոհվել է, ևս 1-ը վիրավորվել է:
Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ վերցնել հունիսի 7-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության երեք կասկածյալների:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նախազգուշացրել է, որ երկրի տնտեսությունը կարող է կրճատվել այն դեպքում, եթե հուլիսյան հանրաքվեի ժամանակ բնակչությունը քվեարկի ԵՄ-ի կազմից դուրս գալու օգտին:
Ալթայի Հանրապետությունում երկտեղանոց ինքնաթիռ է կործանվել, որը պատկանել է Բառնաուլի մի բնակչի:
Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայանում պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն սարքի պատճառով:
4 մարդ լուրջ վնասվածք է ստացել: Միևնույն ժամանակ, տուժածների մեծ մասը արդեն պատրաստ է լքել բժշկական հաստատությունը:
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի կայքը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հունիսի 5-ին Ակտոբե քաղաքում հարձակման բոլոր մասնակիցները ոչնչացվել ու ձերբակալվել են, նրանց մոտ գտնվող զենքն առգրավվել է:
Նախնական տեղեկություններով՝ մի քանի մարդ վիրավորվել է:
Նախնական տեղեկություններով՝ տուժել է 1 մարդ:
Ոստիկանները կապահովեն Բունդեսթագի՝ թուրքական արմատներ ունեցող 11 պատգամավորների անվտանգությունն այն բանից հետո, երբ նրանք հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրված 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկեցին, ինչից հետո սկսեցին ստանալ անանուն սպառնալիքներ:
«ԱՄՆ-ը Վիեննայի հանդիպումը կազմակերպեց, որից հետո Ադրբեջանը փորձեց իրեն դուրս դնել Վիեննայի պարտավորություններից, ետ բերեց այդ ծիրի մեջ, ԱՄՆ-ը ստիպեց Ադրբեջանին քաղբանտարկյալներին բաց թողնել, այս ամենն ամերիկյան ճնշման արդյունքն էր և դա օգտագործելու հնարավորություն հայկական կողմն ունի»,- ասաց Ենոքյանը։
«Իրանը լուրջ մեծ պետություն է՝ մեծ քանակի հետաքրքրություններով ու թշնամիներով։ Այդ պատճառով Թեհրանը շատ խանդոտ է արձագանքում, եթե ինչ-որ բան փորձում են տեղադրել պարսկական սահմանի մոտ։ Հատկապես, եթե այդ «ինչ-որ բանը» կրակում է, պայթում և պահանջում է ռազմական կոնտինգենտի առկայություն, այդ թվում և՝ ռուսական»։
Իսպանիայի Մերիդա քաղաքը հունիսի 9-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
«Այդ աջակցությունը լինելու է միայն այն դեպքում, երբ Հայաստանը շատ հստակ երաշխիքներ տա, որ ինքը այդ քաղաքականությունը իրականացնելու է: Հետևաբար՝ մենք գործ ունենք մի երևույթի հետ, երբ ֆինանսական հատկացումը պայմանավորվում է որոշակի քայլեր անելու հետ: Սա նաև իր մեջ մեսիջ է պարունակում, որ ի վերջո սա մի բան է, որ հենց Հայաստանի շահերից է բխում և ոչ թե՝ արտաքին ինչ-որ պահանջ»:
Անգլիան ֆուտբոլի հայրենիքն է, սակայն նրա հաջողությունները համեմատաբար ավելի ուշ են սկսվել: 1966-ին սեփական հարկի տակ առաջին և դեռեւս միակ լուրջ տիտղոսի՝ աշխարհի չեմպիոնության նվաճումից հետո անցել է ամբողջ կես դար:
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկն անվանակոչվելու է Հայ ազգային ազատագրական պայքարի հերոսներից մեկի` Փարամազի անունով (Մաթեւոս Սարգսյան): Հրապարակի բացումը կատարելու է Մոտեվիդեոյի քաղաքապետ Դանիել Մարտինեսը:
«Ես կարծում եմ՝ և՛ մենք, որպես պատգամավորներ, և՛ Արտաքին գործերի նախարարությունը, պետք է համապատասխան պատգամ փոխանցենք տիկին Զախարովային և նրա անմիջական ղեկավարներին, որովհետև նման անտեղի և անիրազեկ, չմտածված հայտարարությունները, եթե անգամ, իրենց հետին մտքով լուծում են լրիվ այլ խնդիրներ, խոշոր հաշվով, հայ հասարակության ներսում գնալով ավելի մեծ հարցեր են առաջացնում ընդհանրապես գոյություն ունեցող հարաբերությունների մասին»,- ասաց հանրապետական պատգամավորը։