Բաժիններ՝

21-ամյա աղջկա հեռախոսը հափշտակած օտարերկրյա քաղաքացին կալանավորվել է

Մայիսի 23-ի գիշերը՝ ժամը 3-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող զբոսայգում օտարերկրացի երիտասարդն ավազակությամբ հափշտակել է 21-ամյա աղջկա բջջային հեռախոսը՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավազակությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 29-ամյա երիտասարդը: Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031