Վրաստանում բնակվող օտարերկրացիների թիվը տասնապատկվել է

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանում բնակվող օտարերկրացիների թիվը կրկնապատկվել է. մասնավորապես, վերջին 10 տարվա ընթացքում Վրաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների թիվը 22.131-ից աճել է մինչև 257.000։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հայտարարության համաձայն՝ 2024 թվականի մարդահամարի արդյունքներով Վրաստանի բնակչությունը կազմել է 3 մլն 914.000 մարդ։

Նրանցից 93.4%-ը կամ 3 մլն 657.000-ը Վրաստանի քաղաքացիներ են։

6.6%-ը կամ 257.000-ը օտարերկրյա պետությունների քաղաքացիներ։

2014 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 մլն 713.804 մարդ։ Նրանցից 3 մլն 677.833-ը (99.03%) վրացիներ են եղել, իսկ 22.131-ը (0.6%)՝ այլ երկրների քաղաքացիներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031