Բաժիններ՝

Գյումրիում թմրանյութ տեղադրելու պահին երկու քաղաքացի է ձերբակալվել

Օգոստոսի 26-ին Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ երկու տղամարդ Գյումրի քաղաքի ռեստորաններից մեկի մոտ թմրանյութ են իրացնելու՝ փաթեթները տեղադրելով։

«Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները ռեստորանի մոտ թմրանյութ տեղադրելու պահին հայտնաբերել և «Ռենո» մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ՝ 35-ամյա և Սևանի բնակիչ՝ 44-ամյա երկու տղամարդկանց։

Անձնական խուզարկությամբ 35-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և նմանատիպ զանգվածով կաթուցիչ:

Նա հայտնել է, որ այն ձեռք է բերել Տելեգրամ հավելվածով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայով։ Տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031