 
                        Թրամփը հրամանագիր է ստորագրել պետական շենքերը դասական անտիկ ոճով կառուցելու մասին
 
                                    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ երկրում իշխանության մարմինների նոր շենքերը պետք է կառուցվեն բացառապես դասական անտիկ ճարտարապետական ոճով։ Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Հիմնադիր հայրերը, ինչպես նրանցից առաջ շատ մեծ հասարակություններ, մեծ նշանակություն են տվել դաշնային քաղաքացիական ճարտարապետությանը։ Նրանք ցանկանում էին, որ Ամերիկայի հասարակական շենքերը ոգեշնչեն ժողովրդին և խրախուսեն քաղաքացիական առաքինությունը»,– նշված է հրամանագրում։
Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը և պետքարտուղար Թոմաս Ջեֆերսոնը գիտակցաբար ստեղծել են Վաշինգտոնի ամենակարևոր շենքերը՝ հին Աթենքի և Հռոմի դասական ճարտարապետության օրինակով։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        