
«Ես ընտրովի պաշտոնի չեմ հավակնում». Չելսի Քլինթոն

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, հայտարարել է, որ ընտրությունների մասնակցելու մտադրություն չունի։
«Ես ընտրովի պաշտոնի չեմ հավակնում»,-ասել էՔլինթոնը Variety հանդեսին տված հարցազրույցում:
«Ինձ միշտ էլ զարմացրել են հոդվածներն այն մասին, որ ես ուր ասես առաջադրում եմ իմ թեկնածությունը՝ Կոնգրես, Սենատ, քաղաքային խորհուրդ, նախագահի պաշտոնի համար: Ինձ թվում է, դա ինչոր հիստերիաէ, որովհետեւ ինձ կյանքում շատ անգամ են հարցրել այդ մասին, եւ պատասխանը երբեք չի փոխվել»,-հավելել է 37-ամյա Չելսի Քլինթոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: