Մահացել է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը

2025 թվականի օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ մահացել է ռուս քաղաքական վերլուծաբան, պատմության գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը։ Նա 72 տարեկան էր։ Տարասովի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նրա կինը։

Ստանիսլավ Տարասովը հայտնի էր որպես Թուրքիայի, Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային քաղաքականության մասնագետ։ Նա երկար տարիներ աշխատել է միջազգային հեռարձակման համակարգում, եղել է մի շարք ռուսական պարբերականների խմբագիր և հեղինակել բազմաթիվ վերլուծական նյութեր։

Տարասովը ակտիվորեն մեկնաբանում էր Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական զարգացումները՝ հանդես գալով վերլուծություններով ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում։

168.am–ի խմբագրակազմը խորին ցավակցություն է հայտնում Ստանիսլավ Տարասովի ընտանիքին ու մերձավորներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031