Սամվել Ալեքսանյանի ընտանեկան բիզնեսը հերթական արտոնությունն է ստացել

Կառավարությունը հերթական հարկային արտոնությունն է տվել Սամվել Ալեքսանյանի ընտանեկան բիզնեսներից մեկին։

Այս անգամ արտոնությունը ստացել է «ԱԼԵՔՍ ՖԱԲՐԻԿԱ» ընկերությունը։

Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ այս ընկերությունը ներդրումային ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից կազատվեն։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 337 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Կարդացեք նաև

Ներկայումս առկա է 42 աշխատատեղ՝ 160.000 դրամ միջին ամսական աշխատավարձով։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 52-ի՝ 200.000 դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 337 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ։

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031