Բաժիններ՝

Տեխասում բապտիստական եկեղեցու 13 ծխականներ են զոհվել ավտովթարից

13 մարդ է զոհվել ավտոբուսի եւ ոչ մեծ բեռնատարի ճակատային բախման հետեւանքով, եւս երկուսը տուժել են: Աս մասին հայտնել է Reuters­-ը:

Ավտոբուսում եղել է 14 մարդ՝ բապտիստական եկեղեցու ծխականներ, հիմնականում տարեց մարդիկ: Բեռնատարում եղել է միայն վարորդը: Նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Վթարը տեղի է ունեցել Սան Անտոնիո քաղաքից 120 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:

Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչները հավաստել են ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ տեղեկատվությունը: Նրանց հայտնել են, որ մարդիկ տուն էին վերադառնում բապտիստների քաղաքամերձ կենտրոնում երեք օր մնալուց հետո:

https://www.youtube.com/watch?v=HpljQXZYXHc

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031