Թուրք ազգը միահյուսված է պատմությանը, այն ունի խորը և ընդարձակ գիտակցություն, որը համակված է պատմությունը փայլուն ճակատագրի հիմք  դարձնելու նպատակով. Դևլեթ Բահչելի

Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելին ուղերձ է հղել  օգոստոսի 30-ի «Հաղթանակի» տոնի կապակցությամբ, որից ցանկանում ենք մեջբերել հետևյալ ուշագրավ հատվածը.

«Պատմությունը ոչ միայն անցյալի պատումն ու բացատրությունն է, այլև ապագան կառուցելու և առաջ տանելու ուղին։

Այլ կերպ ասած՝ պատմությունը չիմացող և դրան թիկունքով շրջվող ազգերի կամ հասարակությունների համար ապագայի սպասումը դառնում է անհեթեթ և պարտադրված։

Թուրք ազգը միահյուսված է պատմությանը,այն ունի խորը և ընդարձակ գիտակցություն,որը համակված է պատմությունը փայլուն ճակատագրի հիմք  դարձնելու նպատակով»։

Նշենք, որ այս կուսակցությունը հանդիսանում է ազգայնամոլական գաղափարախոսության կրող և Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ միասին կազմում է իշխող «Ժողովրդական» դաշինքի մաս։ Ահա թե ինչպիսի հայացք ունի ՀՀ սահմանակից երկրի վերնախավը պատմության դերի մասին ազգի կյանքում։

Զուգահեռ իրականությունը առանց մեկնաբանության…

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031