
«Անհրաժեշտ եմ համարում, որ Ֆրանսիայում պետության խիստ հսկողություն հաստատվի մուսուլմանական կրոնի նկատմամբ». Ֆիյոն

«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հանդես է եկել երկրում իսլամի նկատմամբ խիստ հսկողություն հաստատելու օգտին։
«Միանգամայն անհրաժեշտ եմ համարում, որ Ֆրանսիայում պետության խիստ հսկողություն հաստատվի մուսուլմանական կրոնի նկատմամբ: Նաեւ պետք է խիստ հսկողություն սահմանվի Ֆրանսիայում իսլամի ու իմամների պատրաստման կենտրոնների արտասահմանյան ֆինանսավորման նկատմամբ»,-ասել է նա RTL ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Ինտեգրացիոն միտումների ուժեղացումը դարձել է իսլամի լուրջ խնդիրը, եւ դա հարվածում է եվրոպական տարածաշրջանիավանդույթներին»,-նշել է քաղաքական գործիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: