ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կոչ է արել ազատել ուկրաինացի Նադեժդա Սավչենկոյին, ով ՌԴ-ում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման Դոնբասում ռուս լրագրողների սպանելու մեղադրանքով, հայտնում է RIA Novosti-ն:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի շարունակման հեռանկարների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։
Իրաքի Մոսուլ քաղաքում ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի առաջնորդ Սուլեյման Շաբիբ ալ-Ջաբուրին, այս մասին հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանը Սաուդյան Արաբիային ու Պարսից ծոցի մի շարք երկրների մեղադրել է նավթարդյունահանման սառեցման մասին համաձայնագիրը ձախողելու մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Հարգելի՛ պարոն Պուտին, Մեզ չեն դադարում անհանգստացնել գործարար, մեծ բարերար Լևոն Հայրապետյանի շուրջ զարգացող իրադարձությունները: Այս ծայրահեղ հիվանդ մարդը երկրորդ կարգի հաշմանդամ է, տարել է 4 կաթված, 2 ինֆարկտ, տառապում է օնկոլոգիական և ուրոլոգիական հիվանդություններով:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ, ՌԴ արդարադատության գեներալ Ալեքսանդր Բաստրիկինը խոսել է Ռուսաստանում ծայրահեղականության դեմ պայքարի մասին, տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտը»:
Ի պատասխան Կավվադիային՝ իր մտահոգությունը հայտնեց ԵԽ ԽՎ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին, մեղադրեց ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին ԼՂ հակամարտության հարցում իր ոչ չեզոք դիրքորոշման համար:
Ապրիլի 18-ին թուրք դիվանագետները Ռուսաստան այցելելու համար պետք է ստանան վիզաներ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Հորդանանի կառավարությունը որոշում է կայացրել խորհրդատվությունների նպատակով հետ կանչել Իրանում իր դեսպան Աբդուլլա Աբու Ռումմանին:
Ռուս զինվորականները «Կապուստին Յար» պոլիգոնում փորձարկել են փորձարկել են օպերատիվ-տակտիկական «Իսկանդեր- М» թևավոր համալիրը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 19-ին կհանդիպի իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ և կքննարկի Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Այդ մասին տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ կայքին:
Իրանի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը այսօր չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Միակ ճանապարհը թշնամու վերջնական ջախջախումն է: Այն, որ մենք կհաղթենք հերթական պատերազմում, կասկած չի հարուցում, ինչի վառ ապացույցն է չորսօրյա պատերազմը, սակայն հարց է, թե ինչ գնով մեզ կտրվի այդ հաղթանակը: Դրա համար մենք պետք է լրջորեն նախապատրաստվենք»,- նշեց Պապյանը:
ՀՅԴ Լիբանանի պատանեկան միությունների անդամ 190 պատանիներ ապրիլի 17-ին այցելել են Անթիլիասի Մայրավանք, որտեղ հաղորդություն ստանալուց հետո հանդիպում են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:
Եթե խորհրդային իշխանությունը չսկսեր փոխել ցարական Ռուսաստանի տարածքային բաժանումը, ապա Ղարաբաղում հակամարտություն չէր լինի: Հայերի և ադրբեջանցիների թշնամությունը անհաշտելի է, այն կապված է նաև Թուրքիայում կոտորածի հետ:
Սիրիայի ընդդիմության 10 կազմակերպություն, այդ թվում՝ արմատական իսլամիստական «Ահրար աշ-Շամը» և «Ջեյշ ալ-իսլամը», մեղադրել են Սիրիայի կառավարական ուժերին զինադադարը խախտելու մեջ և հայտարարել են, որ մտադիր են վերսկսել ռազմական գործողությունները:
Մինչ տարածաշրջանը ականատեսն է ծայրայեղական խմբերի պատճառած արհաւիրքներին եւ որ շրջանի համար խիստ անհրաժեշտ է խաղաղութիւնն ու կայունութիւնը, Ղարաբաղի շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բախումների սաստկացման մասին լուրերը խիստ մտահոգութեան տեղիք են տալիս Իրանի Իսլամական Հանրապետութեանը:
Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 272-ի: Ավելի քան 2000 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Ճապոնական իշխանությունները տարհանում են շուրջ 250 հազար բնակիչների երկրաշարժի նոր ցնցումների ռիսկի պատճառով, հայտնում է BBC-ն:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները կան 272 զոհ և ավելի քան 2500 տուժած:
Ֆրանսիայի Air France ընկերությունը կատարել է գրեթե10 տարվա ընթացքում առաջին մարդատար չվերթը Թեհրան: Դա հնարավոր է դարձել Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ կնքված միջուկային համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո, տեղեկացնում է BBC-ն:
Ստամբուլի կենտրոնում երեկ ավտոբուս է պայթել: Համացանցում տեղադրվել են պայթյունի կադրերը:
Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնախումբը հրապարակել է ընտրությունների արդյունքում ընտրված 250 պատգամավորների անունները: Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, սիրիական խորհրդարանում հայերի ձայնը կներ կայացնեն Ժիրայր Ռեիսյանն ու Նորա Արիսյանը:
Հունական Լեսբոս կղզում գտնվող սիրիացի փախստականների երեք ընտանիքի Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր հետ ինքնաթիռով տարել է հետ՝ Վատիկան: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ականատեսին:
«Վրաստանն ամեն կերպ պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի երկկողմ բանակցություններին ու շփումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
Ռուսական «Վզգլյադն» անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ կողմերի միջև՝ կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի բարձրաստիճանները պատմել են, որ կորպուսի ինքնաթիռների և ուղղաթիռների մեծ մասն անսարք վիճակում են՝ ունեն վերանորոգման կարիք, հայտնում է FoxNews-ը:
Իրանը պատրաստ է դառնալ Թուրքիայի էներգետիկ անվտանգության երաշխավորը և ամբողջությամբ բավարարել նրա պահանջմունքներն էներգակիրների հարցում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կրկին ակտիվացել են խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված «Մադրիդյան սկզբունքներ» անվանումը ստացած փաստաթղթի մասին: Այն պաշտոնապես կողմերին է ներկայացվել 2007 թվականին, դրան հաջորդող տարիներին ենթարկվել է որոշակի փոփոխությունների և համարվում է բանակցային գործընթացում առկա վերջին պաշտոնական փաստաթուղթը: aparaj.am-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» […]
Սույն թվականի ապրիլի 17-ին, տեղական ժամանակով ժամը 03.58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23.58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 00.350 և արևելյան երկայնության 79.970 աշխարհագրական կոորդինատներով (Էկվադորի ափամերձ տարածք), օջախի 20 կմ խորությամբ, 7.4 մագնիտուդայով երկրաշարժ: