
Լեոնարդո դի Կապրիոն տագապ է հնչեցրել Սիբիրի անտառային հրդեհների պատճառով

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն Instagram-ում հրապարակել է գրառում, որով ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի հյուսիսում, Գրենլանդիայում եւ Ալյասկայում մոլեգնող հրդեհների վրա: Արտիստը զետեղել է The Guardian հրատարակության տեսագրությունը հրդեհների մասին:
«Գրենլանդիայում, Սիբիրում եւ Ալյասկայում վիթխարի հրդեհներն առաջացնում են ծխի շլեյֆներ, որոնք երեւում են տիեզերքից: Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ այդ հրդեհների պատճառով CO2-ի արտանետումները մեկ ամսում հավասար են ամբողջ տարում Շվեդիայում վերահսկվող արտանետումներին»,- ասված է դի Կապիոյի գրառման մեջ: