
Հզոր սոսինձն օդում պահել է 17-տոննանոց բեռնատարը

Գերմանիայում DELO արդյունաբերական սոսնձի արտադրության ընկերությունը 17,2 տոննա քաշով բեռնատար է օդ բարձրացրել սոսնձի միջոցով եւ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այդ մասին հաղորդվում է Guinness World Records կայքում:
Մրցույթի համար մշակված սոսինձը քսել են ընդամենը 3,5 սանտիմետր շառավղով ալյումինե գլանին, որը տեղադրել են բեռնամբարձիչին: Հուլիսի 12-ին DELO-ի մասնագետները բեռնատարը բեռնակալիչ հարմարանքների միջոցով բարձրացրել են մեկ մետր վերեւ:
Ավտոմեքենան սոսնձից մեկ ժամ կախված է եղել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների եւ հանդիսականների հսկողությամբ: Համաշխարհային նվաճումը ճանաչել են պաշտոնապես: «Մեզ մոտ ստացվեց»,- հպարտորեն ասել է DELO ընկերության կառավարիչ գործընկեր Սաբինա Հերոլդը: