Բաժիններ՝

Պուտինը կարգադրել է բանակը ներգրավել Սիբիրում անտառային հրդեհների մարմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Սիբիրում եւ Հեռավոր Արեւելքում անտառային հրդեհների մարմանը ներգրավել պաշտպանության նախարարությանը: Այդ մասին լրագրողներին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունում:

«Քննարկելով արտակարգ իրավիճակների նախարարի զեկույցը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությանը ցուցում է տվել ներգրավվել Սիբիրի եւ Հեռավոր Արեւելքի տարածքներում մոլեգնող հրդեհների մարմանը»,-ասել են մամուլի ծառայությունում: Այնտեղ հավելել են, որ նախագահը նաեւ կարգադրել է մինչեւ հատուկ կարգադրությունը  պահպանել զինված ուժերի խմբավորումն Իրկուտսկի մարզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031