Բաժիններ՝

Կորեայի Հանրապետությունը 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հարավային Կորեան հայտարարել է, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախագահ Լի Չժե Մյոնի մասնակցելու կապակցությամբ Ուկրաինային կտրամադրի 100 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնություն։ Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմը։

Լի Չժե Մյոնը հրավիրվել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ որպես ՆԱՏՕ-ի չորս հնդկախաղաղօվկիանոսյան գործընկերներից մեկը։

«Մենք իրապես ցույց ենք տվել մեր ձգտումն՝ ավանդ ներդնելու միջազգային խաղաղության և կայունության գործում՝ Ուկրաինային 100 միլիոն դոլարի չափով համալիր օգնություն խոստանալու միջոցով», – ասել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Վի Սոն Լակը գագաթնաժողովին մասնակցության առաջին օրվա արդյունքներին նվիրված ճեպազրույցի ընթացքում։ Նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ նշել է, որ նոր փաթեթը կսահմանափակվի մարդասիրական օգնությամբ և չի ներառի զենք։

«Ուկրաինային օգնության վերաբերյալ մեր դիրքորոշման մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Մենք մահացու զենք չենք մատակարարում», – ասել է պաշտոնյան։

Սակայն, նրա խոսքով, Կորեայի Հանրապետության իշխանությունները դեռևս վերջնական որոշում չեն կայացրել, թե հատկապես ինչի համար կծախսվեն միջոցները։

2022 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Սեուլը Կիևին ուղղակիորեն զենք և զինամթերք չի մատակարարել, բայց փոխանցվել են ոչ մահացու բնույթի ռազմական իրեր, ինչպիսիք են սաղավարտները:

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ Կորեայի Հանրապետությունը 2021-2025 թվականներին դարձել է նշանակությամբ երկրորդ զենքի մատակարարը ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներին՝ Միացյալ Նահանգներից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031