Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա սահմանված ժամկետում. Brexit-ի նախարար

Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Բարքլին Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեին հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս կգա հոկտեմբերի 31-ին, անկախ այն բանից՝ կողմերին կհաջողվի արդյոք համաձայնության հասնել հետագա համագործակցության պայմանների շուրջ: Այդ մասին Բարքլին հուլիսի 30-ի երեկոյան հայտնել է Twitter-ի իր էջում:

«Խոսակցություն ունեցա Միշել Բառնիեի հետ եւ պարզորոշ ներկայացրեցի մեր դիրքորոշումը: Մենք ցանկանում ենք հասնել գործարքի կնքման, բայց ԵՄ-ն հոկտեմբերի 31-ին կլքենք դրա հետ կամ առանց դրա»,- գրել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031