Բաժիններ՝

«Հյուսիսային հոսք-2»-ով գազի առաջին խմբաքանակը կստացվի տարեվերջին

«Հյուսիսային հոսք-2»-ով գազի առաջին խմբաքանակը կստացվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ի կեսգիշերին: Այդ մասին ավստրիական OMV ընկերության ղեկավար Ռայներ Զելեն հայտնել է մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է ընկերության պաշտոնական կայքում։ «Առաջին գազը կստացվի դեկտեմբերի 31-ի կեսգիշերին»,-ասել է Զելեն՝ պատասխանելով «Հյուսիսային հոսք-2»-ով գազի առաջին խմբաքանակի առաքման վերաբերյալ հարցին:

Ավստրիական ընկերության ղեկավարի խոսքով՝ գազատարի 70 տոկոսն արդեն գցված է Բալթիկ ծովի հատակով: Զելեն ընդգծել է, որ նախագծի իրագործման խափանումներ չեն սպասվում: Նա հիշեցրել է, որ նախագծին մնացել է շինարարության համար թույլտվությունն ստանալ միայն Դանիայից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031