v
Իսպանիայի արդյունաբերության նախարար Խոսե Մանուել Սորիան հրաժարական է տվել օֆշորային սկանդալի պատճառով՝ կապված «պանամական թղթապանակի» հետ:
Ներգաղթյալները, որոնք ցանկանում են մնալ Գերմանիայում, պետք է սովորեն լեզուn՝ համաձայն օրենսդրության, որն առաջարկել է իշխող կոալիցիան: Սա հետպատերազմյան ժամանակների Գերմանիայի առաջին օրենքն է՝ նվիրված ինտեգրման հարցերին:
«Հակառակորդի նպատակն էր երկու ուղղություններով՝ հյուսիսում ու հարավում, տիրապետել առաջնագծին և բացազատվել ավելի մեծ խորությամբ՝ ռազմական գործողություններ վարելու համար: Գոնե հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կարող էր տիրապետել ռազմավարական նշանակության տարածքների՝ Մատաղիսի ջրամբարին և Սարսանգի ջրամբարի ուղղությամբ ծավալեր իր գործողությունները»:
Թուրքիայի հետախուզությունը նախազգուշացրել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հաջորդ թիրախը կարող է դառնալ Վատիկանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» թերթը՝ հղում կատարելով թուրքական հետախուզական խմբերին:
Անդրադարձ կատարվեց Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում Խալափյանների ընտանիքի երեք անդամների, այդ թվում՝ 92-ամյա Մարուսյա Խալափյանի խոշտանգմանը և դաժան սպանությանը: ՀՀ դեսպանը նշեց, որ զինվորականներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քարամ Սլոյանը գլխատվել էին ադրբեջանցի զինվորականների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը բնորոշ ոճով:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը անհրաժեշտ է համարում առևտրատնտեսական էմբարգո կիրառել ԴԱԻՇ-ի դեմ, ինչպես նաև փակել թուրք-սիրիական սահմանը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի նորությունների կենտրոնին:
Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. մասնավորապես տեղի են ունեցել դիակների անդամահատումներ, գլխատումներ, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց սպանություններ իրենց տներում: Դպրոցների ուղղությամբ արձակված կրակահերթերը նաեւ երեխայի կյանք են խլել: ՀՀ ԱԺ փոխնախագահը հիշեցրել է Սեյմի փոխնախագահին նաեւ պաշտոնական Ադրբեջանի կողմից ոչնչացված հազարավոր խաչքարերի մասին:
Բրազիլիայի հետախուզության գործակալությունը հայտնել է, որ ԴԱԻՇ-ի զինյալներն սպառնում են ահաբեկչություններ իրականացնել երկրում, որտեղ 2016 թվականի ամռանը պետք է անցկացվեն Օլիմիական խաղերը, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի հեռահաղորդակցության և կապերի վարչությունը (TIB) հաստատել է ռուսական Sputnik գործակալության կայքի արգելափակման մասին տեղեկությունը, RIA Novosti-ին հայտնել է Sputnik-Թուրքիայի գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովը:
Կ.Նահապետյանը ռուս պաշտոնյաներից առաջարկեց միասին այելցել ԼՂՀ, որտեղ իրենք անձամբ կտեսնեն քառօրյա պատերազմի հետևանքները և շարունակվող կրակոցները: Նշելով, որ հայկական կողմն ունենցավ կորուստներ, Կ.Նահապետյանն ընդգծեց, որ Ադրբեջանի գործողությունները ոչնչով չեն տարբերվում Իսլամական պետության գործելաոճից, վայրագությունները հասել են այն աստիճանի, որ նրանք կտրել են մարդկանց ականջները, գլուխները և այդ տեսանյութերը տարածել համացանցում.
Նյու Յորքում հարյուրավոր մարդիկ ցույցի են մասնակցել, որպեսզի արտահայտեն իրենց վրդովմունքը հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփի դեմ, ով հավակնում է Հանրապետական կուսակցությունից հանդես գալ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, հայտնում է Euronews-ը:
Բելառուսը ձգտում է ամրապնդել և զարգացնել կապերն իսլամական աշխարհի հետ: Այս մասին, ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի ժամանակ:
Նիստի մասնակիցները քննարկելու են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական վիճակը, միջազգային ահաբեկչության, երկկողմ համագործակցության հարցեր` ուղղված անվտանգության ապահովմանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցն ապրիլի 13-ին քննարկվել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և արտգործնախարար պարոն Կունդերսի հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կայացել է ապրիլի 18-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների ժողովի նախապատրաստման կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից (FAON):
Ձեր բոլոր ասածների հետ համաձայն ենք, Վեհափառ հայր: Արցախը մերն է, մենք՝ Արցախին: Բայց արդյոք սրանից ավելի էլ ի՞նչ պիտի անենք Լիբանանում: Իբր մեծ հայր, հայ ազգը և հատկապես՝ Լիբանանի ժողովուրդը հավաքեք և մեզ առաջիկա 10 տարիների ընթացքում Արցախ տեղափոխեք: Այն դրամները, որ Ձեզ է տրամադրվում վանքերը պալատ դարձնելու կամ եկեղեցիներ կառուցելու օտար երկրում, այդ դրամներով Դուք կարող եք մեր հայ ընտանիքները Արցախ տեղափոխել, և այդ լումաներով շարունակ կհզորանա Արցախը:
Սույն թվականի ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 16.26-ին (Գրինվիչի ժամանակով` 12.26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ճապոնիայում:
Կոչ է արվում նաև ստեղծել 2012թ-ից ի վեր Մինսկի խմբի կողմից առաջարկվող հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ, ինչպես նաև մերժել ուժի կիրառումը հակամարտության կարգավորման գործում:
Բասրայում Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի պալատը թանգարան կդառնա: Ինչպես հաղորդում է National Geographic-ը՝ նախագծի արժեքը գնահատվում Է 3,5 միլիոն դոլար:
Լոնդոնի մետրոյի Down Street կայարանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին վարչապետ Ուինսթոն Չերչիլի համար ծառայել է որպես բունկեր, առաջին անգամ կբացվի հանրության համար:
Առաջին անգամ վարկանիշում տեղ է գտել Telegram մեսենջերի եւ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի ստեղծող Պավել Դուրովը: 600 մլն դոլար կարողությամբ նա գրավել է 135-րդ տեղը:
«Ես նաև կարծում եմ, որ Հայաստանը կգիտակցի, որ ՌԴ-ն ամենահուսալի գործընկերն է, որն էժան գազ է մատակարարում, սպառազինություն։ Ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ-ը այս գոտի չեն ներգրավվելու, Իրանն էլ իր խնդիրներն ունի, ուստի ես կարծում եմ՝ ՌԴ-ին այլընտրանք չկա։ Բայց Հայաստանում հակառուսականությունը մեծանալու է, արևմտյան նկրտումները՝ ևս, որը դուր չի գալու Ռուսաստանին»։
Ռուսաստանի համար, կարծում եմ՝ շատ վտանգավոր էր այն, որ այս Եվրասիական միության երկրների մի զգալի հատվածը, ըստ էության, համերաշխություն հայտնեցին Ադրբեջանին, այսինքն՝ Թուրքիային, և դա ոչ միայն՝ թուրքական երկրներն էին, այլ նաև՝ Բելառուսը: Դա Ռուսաստանի համար շատ վտանգավոր նշանակություն ունի, այսինքն՝ Ռուսաստանը ԵՏՄ-ի հետ իր անկողինն արդեն օտար անձ է ներս թողել՝ Թուրքիային, իսկ թե դա ինչ հետևանքներ կունենա Ռուսաստանի համար, դա արդեն իրենց որոշելիքն է:
«Նա արդեն որակազրկված է։ Եվրոպական մի շարք կառույցների կողմից նա Բաքվի խավիարային դիվանագիտության հետևորդներից մեկն է դիտարկվում և մի քանի տարի է, որ շրջանառության մեջ է դա, գաղտնիք չէ, նույնիսկ պահանջում էին ԵԽ ԽՎ կազմից նրա հրաժարականը»:
«Առանց հայկական կողմերի բանակցային մոտեցումների լուրջ, բովանդակային վերանայման՝ Արցախը բանակցային սեղանի մոտ նստեցնելը կարող է սպասված արդյունքը չտալ: Մենք պետք է մեր խնդիրներն ընդհանուր մեկ հայեցակարգային համալիրի մեջ տեղավորենք՝ այդ դեպքում մեր ցանկացած քայլի, ցանկացած փաստարկի ուժը կբազմապատկվի»:
Երևանում Ապրիլի 15-ին կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմական կոմիտեի հերթական` ութերորդ նիստը, որին մասնակցելու նպատակով ապրիլի 14-ին Երևան են ժամանել Կազմակերպության անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը և Միացյալ շտաբի պետը:
Հայտնի է, որ «ուղիղ կապին» ստացվել է ավելի քան 3 միլիոն հարց: Անցած տարի միջոցառումը տևել է 3 ժամ 55 րոպե: Պուտինի և ռուսների հետ շփման համար հստակ ժամանակահատված սահմանված չէ: Ամենաերկար «կապը» եղել է 2013թ., երբ այն տևել է 4 ժամ 48 րոպե:
Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը հայ գործարար Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Դատարանը որոշում է կայացրել Լևոն Հայրապետյանին մեղավոր ճանաչել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով և դատապարտել 4 տարվա ազատազրկման»,- ասված է հրապարակված դատավճռի մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը:
«Ռուսաստանը գուցե Ղարաբաղում ավելի «կտրված» դիրք ստանձնի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուսական «Վալդայ» ակումբի անդամ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում գրանցված քառօրյա պատերազմին: