Ես կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր կլինի հասնել համաձայնության։

«Կարծում եմ՝ համաձայնությունը (Կիևի և Մոսկվայի միջև) կկայանա։ Մենք արդեն կարողացել ենք հասնել նման համաձայնությունների»,- ասել է նա։

Որպես օրինակ Թրամփը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը՝ պնդելով, որ այն շարունակվել է 32 տարի, և իր խոսքով՝ իրեն հաջողվել է կարգավորել այն։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ունի վերջնաժամկետ, մինչև երբ ակնկալում է հասնել ռուս-ուկրաինական համաձայնության, ԱՄՆ նախագահը նշել է, որ որևէ ժամկետ չի սահմանում։

«Ո՛չ, ես որևէ ժամկետ չունեմ։ Այստեղ հնարավոր չէ վերջնաժամկետներ սահմանել, քանի որ չափազանց շատ բան է դրված խաղասեղանին»,- ասել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031