
ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Քելլի Քրաֆթի թեկնածությունը ՄԱԿ-ին առընթեր նոր մշտական ներայացուցչի պաշտոնին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հուլիսի 31-ին հաստատել է Քելլի Քրաֆթի թեկնածությունը ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներայացուցչի պաշտոնին։
Նրան պաշտպանել է 56 սենատոր, դեմ է արտայտվել 34 օրենսդիր: Մոտ ժամանակներս կկայանա Քրաֆթի՝ որպես ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներայացուցչի երդմնատվության արարողությունը:
Միջազգային կազմակերպությանն առընթեր ԱՄՆ-ի նախորդ մշտական ներկայացուցիչը՝ Նիկի Հեյլին, պաշտոնաթող է եղել 2018 թվականի վերջին: Այդպիսով, այդ պաշտոնը թափուր էր մնում յոթ ամիս: Ներկայում ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներայացուցչի պարտականությունները կատարում է դիվանագետ Ջոնաթան Քոենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: