Բաժիններ՝

Աֆղանստանում առնվազն 34 մարդ է զոհվել ավտոբուսի պայթեցման հետևանքով

Աֆղանստանի արեւմուտքում առնվազն 34 մարդ է զոհվել ճամփեզրին տեղադրված ականով ավտոբուսի պայթեցման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Xinhua գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ի առավոտյան Բալա Բուլուք գավառի տարածքում՝ Ֆարահի նահանգի Աաբ Խորմա բնակավայրի մերձակայքում՝ Քաբուլ-Հերաթ-Ղանդահար ավտոճանապարհին: Զոհվածների թվում կան կանայք ու երեխաներ: Բացի այդ, պատահածի հետեւաւնքով 17 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Առայժմ ծայրահեղական կազմակերպություննեից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031