Թրամփը սպառնացել է Իրանին այս երեկո կրկին «ուժեղ հարվածներ» հասցնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ միասին լրագրողների հետ զրույցում սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Մենք երեկ գիշերը շատ ուժեղ հարվածեցինք նրանց, շատ, շատ ուժեղ», – ասել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն այս երեկո ևս Իրանին ուժեղ հարված կհասցնի։

«Ես նրանց փոքրիկ նախազգուշացում տվեցի. մենք այսօր երեկոյան կրկին ուժեղ հարվածելու ենք նրանց», – ասել է Թրամփը։

Ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի՝ ի պատասխան օրերս Հորմուզի նեղուցում 3 նավի թիրախավորման։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։

Այս հարվածների ֆոնին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս ուժ չունի, և որ ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ բանակցություններ վարել Թեհրանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031