ԱՄՆ-ը 4 միավոր «Chinook» բեռնատար ուղղաթիռ է մատակարարել Թուրքիային

Ամերիկյան «Boeing» ընկերությունը հայտարարել է, որ ևս 4 միավոր  CH-47F «Chinook» ռազմական բեռնատար ուղղաթիռ է մատակարարվել Թուրքիա:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Այս մասին գրառում է կատարել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը իր Twitter-ի միկրոբլոգում:

Նշվում  է, որ  CH-47F  «Chinook» ռազմական բեռնատար ուղղաթիռները ուղարկվել են Իզմիրի նավահանգստի ցամաքային ուժերի հրամանատարությանը:

«Թուրքիան այժմ ունի ամենանոր և ամենազարգացած օդային փոխադրամիջոցներից մեկը»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ:

Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել:

Հավելենք, որ CH-47 «Chinook» ուղղաթիռներն արտադրվում են դեռևս 1960-ական թվականներից, սակայն նշված տեսակը ուղղաթիռների վերջին արդիականացումներից մեկն է և կարող է տեղափոխել 33-55 մարդ:

 

US Embassy Turkey

@USEmbassyTurkey

Today, Turkish Land Forces took delivery of four more U.S. Boeing CH-47F Chinook helicopters at the port of Izmir. Turkey now has eleven of the newest and most advanced heavy lift rotary wing aircraft available. @US_EUCOM @USArmy @USArmyEurope

Embedded video

Տեսանյութեր

Լրահոս